Պահանջում ենք ամերիկյան բիոլաբորատորիաները դուրս հանել մեր երկրից. Խաչատրյան

Տեսանյութեր

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնալով Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը` ընդգծվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներին։ Դեսպանությունը մասնավորապես շեշտել է, որ հարցեր ունեն` կապված կենսաբանական ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փոխգործակցության մասին ստացվող (ներառյալ` ռազմական գերատեսչությունների միջոցով) տեղեկությունների վերաբերյալ. «Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաեւ արեւմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք, Պենտագոնի շահերից ելնելով, կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցող Հայաստանի կառույցների առկայությունը։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում` ռուսական սահմանների անմիջական հարեւանությամբ։ Այս գործոնն, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

– Ըստ Ձեզ` այսքանից հետո` կհաջողվի՞ Հայաստանին շարունակել շրջանցել այս հարցը, ինչպես շրջանցեց այն ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը:

– Իհարկե` ոչ, որովհետեւ առաջին հերթին մենք` ՀՀ քաղաքացիներս ենք պահանջում, որ ամերիկյան բիոլաբորատորիաները դուրս շպրտվեն մեր երկրից: Ի դեպ, մոտ օրերս մի հետաքրքիր ուղիղ եթեր եմ անելու` հետաքրքիր մի տեղից, բայց թույլ տվեք դրա մասին չկոնկրետացնել: Միայն ասեմ, որ Հայաստանում հայտնվել են կենդանիներ, որոնք նորմալ չեն: Ամեն կերպ փորձեմ ցույց տալ: Դրանք առայժմ փոքրիկ կենդանիներ են: Ըստ էության, ԱՄՆ-ում արգելված բոլոր փորձերը կատարվում են նախկին ԽՍՀՄ երկրներում, եւ բնական է, որ Ռուսաստանն իր ամբողջականությունն ու պետությունը պաշտպանելու համար պետք է պայքարի ցանկացած սպառնալիքի դեմ, որովհետեւ սա ուղղված է իր գոյության դեմ: Մենք` հայերս էլ պետք է պայքարենք, որպեսզի այդ բիոլաբորատորիաները, որոնք փակ կառույցներ են, ՀՀ տարածքից վերացվեն: Վերջերս ընկերներիցս մեկն էր զանգահարել եւ ասում էր, թե այդ բիոլաբորատորիաները ոչ միայն ամերիկյան են, այլ դրանցում կան նաեւ ռուսական ենթակառույցներ: Մինչդեռ այն բիոլաբորատորիան, որի մասին ես տեղեկություն եմ ստացել օրեր առաջ, որեւէ ռուսական գրասենյակ չունի եւ ամբողջությամբ փակ կառույց է համարվում: Ավելին` ինձ ասացին, որ եթե կառավարության, ԱԱԾ-ի կամ մեկ այլ գաղտնի օբյեկտ Հայաստանում նկարես, քեզ կարող է ոչինչ էլ չասել, բայց եթե այդ բիոլաբորատորիան տեսանկարահանես, քեզ անմիջապես կձերբակալեն: Ահա այսպիսի գաղտնիության պայմաններում են տեղի ունենում փորձարկումները: Օրինակ` խաչասերումը մի սարսափելի բան է եւ նշանակում է գենետիկ մակարդակով ազդող զենքի ստեղծում: Դուք հիշատակեցիք  ՀԱՊԿ գագաթնաժողովի հանդիպումը, բայց նաեւ հիշեցնեմ, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ Pfizer, Moderna, Merck & Co ընկերությունը, որը պատկանում է Ջորջ Սորոսին եւ էլի մի ընկերություն, քովիդի դեմ իրենց պատվաստանյութերի միջոցով կատարել են փորձարկումներ ուկրաինացիների վրա: Եվ այս ընկերություններից առնվազն երկուսը Հայաստանին նվիրել են քովիդի դեմ պատվաստանյութեր:

– Ակնարկում եք այն, որ նույն այդ ընկերությունները կարող էին Հայաստանում ե՞ւս ներգրավված լինել ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության մեջ:

– Ամեն դեպքում, այն մարդկանց հետ, ովքեր հիվանդանոցներում Քովիդի բուժման անվան տակ փորձարկումներ էին անում, ունեցել եմ լուրջ խոսակցություն` ասել, որ իրենք չդառնան Գերմանիայի բժիշկ մարդասպանները: Փաստեր եմ ներկայացրել, որ իրենք փորձարկումներ են անում, ինչի մասին կան հայտարարություններ նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Հորդորել եմ չանել ապօրինի գործողություններ, որովհետեւ մարդկանց իրավունքներն են խախտվում: Իհարկե, կան դեպքեր, ծրագրեր, բուժման մեթոդներ, որ փորձարկում կարող է կատարվել, բայց այն պետք է արվի` բացառապես պահպանելով օրենքը, ապահովագրելով այդ մարդկանց կյանքը եւ նրանց իրազեկելով: Մինչդեռ ինձ լկտիաբար պատասխանեցին, թե «փորձարկում արել ենք, անելու ենք ու ոչ մեկին էլ չենք իրազեկելու»: Այնպես որ, այո՛, ՀՀ-ում քովիդի բուժման եւ պատվաստանյութերի միջոցով  կատարվում են ապօրինի կլինիկական փորձարկումներ: ՀՀ-ում կան սպիտակ խալաթն ու Հիպոկրատի երդումը արատավորող եւ արյունոտող բժիշկ մարդասպաններ, ովքեր պետք է ինչպես գերմանիայի բժիշկ մարդասպանները, անցնեն Նյուրնբերգյան դատավարության  միջով: Պետք է մահապատժի ենթարկվեն կամ ցմահ բանտարկության, սրանցից ոչ ոք չպետք է պլստա: Քանի դեռ մեր երկրում չկա պատիժ, հանցագործությունները շարունակվելու են: Եվ նախեւառաջ պետք է լինի պատիժ` մարդկանց խեղելու համար, բայց այսօր իշխանության կողմից հնչում է հայտարարություն, թե կարող էինք պատերազմը կանգնեցնել... Այսինքն` 10 հազար երեխու գլո՞ւխն էր ավել, որ ուղարկեցիք մորթվելու: 

– Ի դեպ, Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ` Քովիդ-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության եւ փաստվել է, որ Քովիդ-19-ի հետեւանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլեւ պատերազմի ու դրա հետեւանքով արձանագրված մահերը: Ի վերջո, ինչպե՞ս կարող էին պատերազմում զոհվածներն ու կորոնավիրուսից մահացածները հայտնվել մի ցուցակում ու հայտնվեին ԱՀԿ զեկույցում:

– Իսկ ինչպե՞ս կարող էին պատերազմից զոհվածների դիերը հայտնվել նկուղում, որդը կերած պարկերի մեջ: Իհարկե, սա էլ է կազմակերպված: 

– Բայց Ձեր նշած դեպքի հետ կապված` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց...

– Եթե իր երեխաներին Նիկոլն ուղարկի, որ թուրքը մորթի, օրգանները հանի, հետո բերեն եւ ամիսներ շարունակ պարկերի մեջ թողնեն, անգամ սառնարանում չպահեն, այլ դնեն իրար վրա նկուղի հատակին ու այդքանից հետո` իրենից ներողություն խնդրեին, կներե՞ր: Այսպես եմ ասում, որ հասկանա ծնողների ցավը: Ինչ վերաբերում է ԱՀԿ-ին մեղադրելուն, համոզմունք ունեմ, որ Առողջապահության նախարարության հայտարարությունն ուղղված էր ընդամենը ներքին լսարանին: Իրենք ոչ էլ ԱՀԿ-ին մեղադրել են, այլ գլուխները կախ, չասեմ ինչ կերած շան նման, երեւի ԱՀԿ-ից ներողություն են խնդրել եւ ասել են, որ կշտկեն: Իսկ այս իրավիճակի պատճառը երկուսն է եղել. առաջին` ցույց տալ քովիդից մահերի մեծ թիվ եւ, իհարկե, դրա համար ստանալ մեծ գումարներ եւ երկրորդ` ցույց տալ պատերազմի զոհերի քիչ թիվ: Այսինքն` երկու կողմից էլ շահումով են դուրս եկել: Սրանք մարդ չեն, անգամ այլմոլորակային չեն, այլ դեգրադացիայի նվազագույն ամենաստոր աստիճանի վրա վխտացող ճիճուներ են: Ճիճուն անգամ իրենցից ավել շատ բարոյականություն ունի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում