Փաշինյանը երեք տարի է` բռնաբարում է ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը. Այվազյան

Տեսանյութեր

ԱԱԾ-ն աղմկոտ տեսանյութ էր պատրաստել` տեղեկացնելով, որ իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մեղադրվում է Գյումրու եւ Արարատի բնակիչների նկատմամբ «ազգային թշնամանք հարուցելու» մեջ` մեջբերելով նրա հարցազրույցներում հնչեցված տեսակետները: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար նախ ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց: Մինչդեռ նույն ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն է պահպանում մեկ այլ դեպքի հետ կապված: Հիշեցնենք, որ «Հականացիստական ճակատ» նախաձեռնությունը հայտարարությամբ էր հանդես եկել եւ պահանջել, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ապրիլի 9-ին ռուս ժողովրդի դեմ բռնությունների եւ սպանությունների հրապարակային կոչեր հնչեցրած անձը: Ընդ որում` այդ հայտարարությանը միացել էին մի շարք քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ, քաղաքագիտական, փորձագիտական, մշակութային հանրույթի հայտնի ներկայացուցիչներ: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ Արմեն Գրիգորյանի դեմ հարուցված նույն հոդվածով այսօր կալանավորված չէ այն անձը, ով պրոուկրաինական ակցիայի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց բարձրախոսով գոռում էր` «մահ ռուսներին»:

– Որովհետեւ ԱՄՆ դեսպանատնից նման հրահանգ չկա: Եթե նրանք ցանկանան, շատ արագ քրեական գործ կհարուցվի, եւ այդ անձը կձերբակալվի: Ասեմ, որ խոսքը վերաբերում է «Ազգային ժողովրդավարական բեւեռի» (ԱԺԲ) ակցիայի ժամանակ հնչեցված այդ հայտարարությանը: Մենք դիմեցինք դատախազություն, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք, որից հետո դիմումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն եւ հիմա այն քննվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Քրեական գործ կա հարուցված, թե` ոչ, դեռեւս տեղյակ չեմ: Միայն կարող եմ ասել, որ մի անգամ հրավիրվել եմ բացատրություն տալու:

– Սա միակ դեպքը չէ, օրինակ, այս օրերին տեղի ունեցող ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ մի կին բղավում էր ցուցարարների վրա, թե «Նիկոլը պիտի հայերի հախից գա»: Չե՞ք կարծում, որ այստեղ եւս քրեորեն պատժելի հայտարարություն է արված, թե՞ միայն ՌԴ քաղաքացի պրոդյուսերին կալանավորելու հարցում են հետեւողական իրավապահները:

– Քանի որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո` արդեն 3-4 տարի է ամեն ինչ գխիվայր շուռ է եկել, այստեղ ոչ մի զարմանալու բան չկա: Նիկոլ Փաշինյանը երեք տարի է` բռնաբարում է ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ մի դեպքում կիրառվում է օրենքը, մյուս դեպքում` ոչ: Այսօր Փաշինյանի, իր ընտանիքի ու մերձավոր շրջապատի ցանկությունները, կամակորությունները եւ անձնական վրեժխնդրությունն են օրենքը: Իրենք են ասում` այս մարդուն պետք է բռնել, բռնում են, ասում են` պետք չէ բռնել, չեն բռնում: Ամենաթողություն է տիրում, ով ինչ ուզում, երբ ուզում անում է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում