Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

Աստղագուշակ

Խոյ: Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում, զբաղվում են կոմերցիայով կամ գործնական միջոցառումներ կազմակերպելով: Հանդիպումները շատ արդյունավետ են, մասնագիտական հարցերի քննարկման ժամանակ դուք կկարողանակ պնդել ձեր տեսակետը և միևնույն ժամանակ հակառակորդներ ձեռք չբերել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի առավելապես ստեղծագործող մարդկանց համար: Վերջիններս իրենց տաղանդը գործադրելու անսպասելի հնարավորություններ կգտնեն: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերությունների համար: Առաջին հերթին սա վերաբերում է իրենց երկրորդ կեսին գտած և սիրած մարդու հետ փոխըմբռնման ձգտող Խոյերին:

Ցուլ: Այսօր ձեր ճանապարհին խոչընդոտներ կծագեն, բայց դրանք հեշտ հաղթահարելի կլինեն անսպասելի գաղափարների շնորհիվ: Կարելի է նոր օգնականներ և դաշնակիցներ փնտրել: Նրանց հետ ձեր համագործակցությունը արդյունավետ կլինի: Չարժե վշտանալ, եթե ինչ-որ հին կապեր կտրվեն: Դա միայն ձեր օգտին է:

Մտերիմներին կշրջաատեք հոգատարությամբ՝ մնալով սակայն նրբանկատության սահմաններում, չանցնելով որևէ մեկի անձնական տիրույթները: Հնարավոր են ընտանեկան հարաբերությունների նշանակալի դրական փոփոխություններ ձեր ջանքերի շնորհիվ: Կհաջողվի վերջ դնել սիրելի մարդու հետ ունեցած տարաձայնություններին:

Երկվորյակներ: Հաջող օր է գործարքներ կնքելու և ֆինանսական հարցեր կարգավորելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր չի դավաճանի: Կարելի է սկսել նոր բիզնես-ծրագրեր, փոխել աշխատանքը կամ պայմանավորվել համագործակցել նոր գործընկերների հետ:

Անձնական հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, դուք կհարմարվեք անգամ այն մարդկանց ընկերակցությանը, ովքեր բացարձակապես նման չեն ձեզ իրենցխառնվածքով: Ռոմանտիկ հովերով տարվելու հնարավորությունը մեծ է: Հիշեք, որ  թեթև սիրախաղից մինչև սեր առաջին հայացքից մեկ քայլ է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական թեթև խնդիրներ: Պահպանեք ձեզ:

Խեցգետին: Չարժե ակնկալել, որ կարևոր գործերում հեշտությամբ հաջողության կհասնեք: Նպատակին հասնելու համար ձեզնից որոշակի ջանքեր կպահանջվեն: Ընդ որում, գուցե նույնիսկ կարիք զգացվի դիմել այն մարդու օգնությանը, ում երբեք չեք համակրել, կամ որից հիասթափվել եք ժամանակին: Նրա հետ առնչություններում աշխատաք լինել կոռեկտ և չմետնել ձեր զգացմունքները:

Օրը բարենպաստ է ընտանիքի անդամների հետ շփումների համար, հատկապես՝ կրտսեր ազգականների: Դուք ոչ միայն հեշտությամբ կհասնեք փոխըմբռնման, այլև նրանց շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Առյուծ: Շեշտը դրեք մարդկանց հետ հարաբերվելու ձեր ունակությունների վրա և մի աշխատեք օգտվել ձեր անձնական հմայքից՝ գործնական նպատակներ իրագործելու համար: Օրը հարմար է ֆինանսապես կայուն մարդկանց, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հարաբերվելու համար: Անթերի արտաքին տեսքը ձեզ կօգնի լավ տպավորություն թողնել նույնիսկ ամենապահանջկոտ մարդու վրա:

Ծառայողական սիրավեպերի սկիզբ դնելն անցանկալի է և, առհասարակ, խորհուրդ չի տրվում ինչ-ինչ հարաբերություններում, բացառությամբ գործնականների, հանդես գալ նախաձեռնողի դերում: Օրվա վերջում, հնարավոր է, տհաճ իրավիճակ ստեղծվի տանը: Եթե չշտապեաք այն հարթել, հետևանքներն իրենց կարող են զգացնել տալ մի քանի շաբաթ:

Կույս: Բարենպաստ օր է սպասվում: Կարելի է մինչև վերջ հասցնել կիսատ մնաած գործերը, ինչպես նաև բոլորովին նոր գործեր ձեռնարկել: Աստղերն այսօր ձեր կողմից են: Առավել բարձր նպատակների իրագործման համար հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել, բայց պարգևատրությունը ձեր աշխատանքի դիմաց կլինի շռայլ, այնքան, որ կգերազանցի ձեր ամենամեծ սպասելիքներն անգամ:

Վատ չեն դասավորվի շրջագայությունները՝ ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային: Շատ Կույսեր չեն կարողանա տեղները նստել: Նրանք կձգտեն շրջագայությունների՝ չունենալով անգամ հստակ ծրագրեր: Ինչ արած, այսօր ձեզ սպասում են հետաքրքիր արկածներ, այնպես որ մի վախեցեք հագեցնել թափառելու ցանկությունը:

Կշեռք: Միանգամայն հնարավոր են դժվարություններ՝ ընդ որում ոչ միայն ձեր այլև այն կնոջ մեղքով, ում դուք սովորել եք վստահել միշտ և ամեն ինչում: Օրվա ամենամեծ խնդիրն այն է, որ դուք չեք շտապում ուղղել թույլ տված սխալները և մտածում եք՝ միևնույն է, ամեն ինչ գալիս է ձեր ձեռքից:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է առողջական վիճակի վատացում, կարող են զգացնել տալ քրոնիկ հիվանդությունները: Ցանկալի է ժամանակն անցկացնել տանը, չծանրաբեռնելով ձեզ ձաննձրալի  աշխատանքով: Ընտանիքի անդամների հետ հարաբերությունները ներդաշնակ են, մտերիմ մարդիկ աշխատում են ձեզ համար ապահովել զգացմոնքային և ֆիզիկական հարմարավետություն:

Կարիճ: Օրը նպաստավոր է, խոստումնալից շատ նախաձեռնություններ հաջողությամբ ավարտելու համար: Կարելի է խոշոր և լուրջ գործեր ձեռնարկել, նոր նախագծեր սկսել, որոնք սակայն նախօրոք ինչպես հարկն է քննարկվել են: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գործատուների և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն:

Բոլոր տեսակի անձնական հարաբերությունների սկզբի համար հրաշալի օր է: Բավական է ձեզ պահեք բնական և անբռնազբոսիկ, որպեսզի դուր գաք այն մարդուն, ով ձեր մեջ համակրանք և հետաքրքրություն է առաջացնում:

Աղեղնավոր: Օրը հարուստ է տագնապներով և ապրումներով, սակայն դա պայմանավորված է ոչ թե տեղի ունեցող իրադարձություններով, այլ դրանց հետ ձեր առնչություններով: Դուք աշխատում եք վերահսկել ամեն ինչ, բայց դա ձեր ուժերից վեր է: Հենց դա էլ պատճառ կհանդիսանա անբավարարվածության և գրգռվածության:

Օրը սակայն բարենպաստ է շփումների համար: լավ են անցնում գործնական և անձնական հանդիպումները, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ: Իսկ եթե ծրագրել եք օրն անցկացնել միայնակ, ապա գտեք ձեզ համար որևէ հետաքրքիր զբաղմունք, այլապես դժվար կլինի ազատվել վատ տրամադրությունից:

Այծեղջյուր: Բավականին բարդ օր է: Խնդիրներից խուսափել, իհարկե, հնարավոր է, բայց դրա համար հարկ կլինի խորամանկել և ելքեր որոնել իրավիճակից: Որոշ դեպքերում հարկ կլինի կոմպրոմիսների գնալ սեփական խղճի հետ: Հնարավոր են վեճեր տանը և աշխատավայրում: Ձեր համառ պահվածքը ավելի շատ վնասում է ձեզ: Հատկապես զգույշ եղեք ղեկավարության հետ հարաբերություններում: Կոնֆլիկտների հետևանքներն այդ դեպքում կարող են շատ տհաճ լինել:

Հնարավոր են առողջական գանգատներ, սննդից թունավորման վտանգ կա: Ցանկալի է կրճատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ սպորտով զբաղվել փորձառու մարզչի հսկողությամբ:

Ջրհոս: Առավոտյան բարդ գործեր մի ձեռնարկեք: Մեծ է սխալվելու հավանականությունը: Այդ սխալներն ավելի ուշ կվշտացնեն ձեզ: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, անհաջող ներդրումներ և գնումներ: Ցանկալի չէ երկարաժամկետ համագործակցության հարցեր քննարկել: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել այդ համագործակցության բոլոր պայմանների մասին:

Օրվա երկրորդ կեսն առավել հաջող է դասավորվում և դա՝ ձեր շնորհիվ: Այդ դուք եք հանդես բերում լավատեսություն և վանում կրավորական մտքերը, հանդես բերում նախանձելի, հարգանքի արժանի հաստատակամություն:

Ձկներ: Փողի հետ կապված բոլոր գործերում եղեք ծայրահեղ զգույշ: Խաբեբայությունների զոհ դառնալու վտանգը մեծ է, հնարավոր է՝ տուժեք ձեր դյուրահավատության պատճառով: Նշանի շատ ներկայացուցիչների մեջ կասկածներ կարթնանան ոչ վաղ անցյալում կատարած ընտրության ճշմարտացիության նկատմամբ: Հիշեք՝ կարիք չկա այսկողմ-այնկողմ ընկնելու: Եթե դուք համոզված եք որ ճիշտ ուղու վրա եք, դանդաղեցրեք ընթացքը, բայց աշխատեք չշեղվել այդ ուղուց:

Հնարավոր է ինքնազգացողության թեթև վատացում, բայց առողջության հետ կապված սպառնալիքներ չկան: Ցանկալի է խուսափել հեռավոր ճամփորդություններից՝ դրանք ձանձրալի կլինեն և կփչացնեն ձեր տրամադրությունը:

 

https://iravunk.com/sim/?p=227178&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը