«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Այս օրերին ոստիկանություն կոչեցյալը բոլորիս զարմացնում է ոչ միայն իր դաժանությամբ, այլեւ այնպիսի դրսեւորումներով, որոնք քաղաքի տղերքը կոչում են «մուսըռական պահվածք»: Այդպիսի արգահատելի դրսեւորումներից մեկը Յուրի Խաչատուրովի որդու` ԻԳՈՐ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ձերբակալությունն է: Ինչպես գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Ոստիկանի համազգեստ կրող ինչ-որ ստահակի ցուցմունքով քիչ առաջ ձերբակալել են Իգոր Խաչատուրովին: Ասում են` իբր Իգորը հարվածել է ոստիկաններից մեկի դոշին, որի արդյունքում վերջինս գիտակցությունը կորցրել է: Որեւէ իրական ապացույց, որ Իգորը նման բան կարող է արած լինել, չկա: Ու չէր էլ կարող լինել. Իգորն իմ ընկերն է ու ես շատ լավ գիտեմ նրա զուսպ, հավասարակշիռ ու կշռադատված բնավորությունը: Ոչ ոք նրան չէր կարող հունից հանել: Իսկ ինքը շատ լավ գիտակցում է, թե ում դեմ է պայքարում, ինչպես ու ինչի համար... Ի՞նչ ասեմ, սա է այդ ոստիկանների ընտրությունը. տղամարդ ու հայ լինելու փոխարեն նախընտրել են Նիկոլի ստրուկը դառնալ: Թե բա հարվածել է դոշին, ուշագնաց է եղել: Դե արի ու մի ասա` արա՛, որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու»:

Իսկ ոստիկանության կարմիրֆեսավորներին իր ցինիզմով զարմանալիորեն որոշեց գերազանցել այնպիսի հակահիգիենիկ կերպար, ինչպիսին է ՀՈՎԻԿ ԱԶՈՅԱՆԸ: Նա ոչ ավել, ոչ պակաս գրել է. «Բաց նամակ` նախկինում իշխանությունը զավթած, այժմ ընդդիմության աթոռները զբաղեցրած, հայրենիքը փրկելու քողի տակ թաքնված, ամեն տեսակի խոսափող օգտագործած եւ փողոցում ինքնակապիտուլացված քաղաքացիներին»: Ընթերցողից կանխավ ներողություն ենք խնդրում այդ կեղտոտ տեքստից մեջբերումներ անելու համար, սակայն ներկայացնում ենք որպես լկտիության գերագույն դրսեւորում. «Նախ, դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք ու չենք մոռացել ձեր մեթոդները` սադրող, հայհոյող, ահաբեկող, կաշառող ու կաշառվող: Ասում եք, թե դուրս եք եկել պայքարի, որպեսզի հային փրկեք թուրքից` այդ նույն հային թշնամաբար ծեծելով, հայհոյելով, ահաբեկելով, կաշառելով ու անարգելով: Հայրենիքի փրկություն, Հայաստան, պատիվ ունեմ բառերի տակ թաքնված` պարզապես, ուզում էիք փրկել ինքներդ ձեզ դե յուրե, հիմա արդեն` դե ֆակտո»: Այո, մենք հիշողություն ունենք եւ շատ լավ ենք հիշում, ինչպես էր 2008-ին քո կուռքը արյունոտ անկարգություններ սադրել եւ ճչում էր, որ Երեւանն ազատագրելու են «ղարաբաղցի տականքներից»: Բայց վստահաբար, շուտով ազատագրվելու ենք ձեր չհայ եւ չմարդ տեսակից:

Իսկ հիմա, ստեղնաշարը սպիրտով ախտահանելուց հետո անդրադառնանք մի տիկնոջ մերձքաղաքական խոսքին, որը լսելիս հասցրել ենք հիշել բոլոր հին անեկդոտները շիկահերների մասին: Այդ ամենեւին ոչ իսկական շիկահերը` ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ, լծվել է Էդմոն Մարուքյանից լուսավոր կերպար կերտելու անհույս գործին, մասնավորապես. «Էդմոն Մարուքյանի դեսպան  նշանակվելն ընդունվել էր խանդավառությամբ, նույնիսկ իշխանությանը չհամակրողներն ասում էին` գոնե խելքը գլխին մարդ կա այնտեղ»: Եվ սա դեռ քիչ էր, Անի Սամսոնյանը հարձակվեց «Զարթնիր լաո» երգի վրա... Դե ինչ ասես, տիկին, սառը ջուր խմիր հանգստացիր:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան