ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ռուսահայ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը, վկայակոչելով իր աղբյուրները, նոր ամոթալի մանրամասներ է հայտնում Նիկոլի մոսկովյան այցից: Այսպես, ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Նիկոլը մոտեցել է Պուտինին եւ մուրացել անձնական հանդիպում ընդամենը մի քանի րոպե, քանզի դա անհրաժեշտ է ՀՀ ներքաղաքական իրավիճակի կայունացման համար: «Այլ կերպ ասած, Նիկոլը հասկացնել տվեց, որ իրեն անհրաժեշտ է մնալ իշխանության, որպեսզի ստորագրի ադրբեջանական պահանջների տակ»,- գրում է Գաբրիելյանովը: Նա նաեւ նշում է, որ Նիկոլը ՀԱՊԿ ղեկավարներից միակն էր, ով ուժեղացված պահպանություն էր հայցել, եւ ըստ Գաբրիելյանովի` ուժային կառույցների իր ընկերների վկայությամբ, այդպիսի պահպանություն վերջին անգամ ապահովվել է միայն հանգուցյալ Կիմ Իր Սենի այցի ժամանակ:
https://iravunk.com/sim/?p=227155&l=am/