Բոլորովին ոստիկանին հարիր չէր. ինչ է տեղի ունեցել Էջմիածնի ոստիկանության բաժնում

Հանդիպում

Ընդդիմության հերթական բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ Էջմիածնի ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել շուրջ 18 հոգի, որոնց թվում էին ՀՀԿ-ականներ Հենրիխ Դանիելյանը, Հովհաննես Խաչատրյանը, քաղակտիվիստներ Աշոտ Ասլիկյանը, Աշոտ Անդրեասյանը եւ այլք: Թե ինչպես նրանք հայտնվեցին Էջմիածնում, մի իսկական «ոդիսական» է հիշեցնում: Սկզբում ասել էին, թե տանում են Կենտրոնի ոստիկանական բաժին, բայց պարզվել էր, որ Երեւանում արդեն բերման ենթարկվածների համար տեղ ու դադար չկա: Այնուհետեւ որոշել էին Աբովյանի ոստիկանական բաժին տանել, բայց կեսճանապարհից նորից մտքափոխվել, թե տանում ենք Կենտրոնի ոստիկանություն ու, ի վերջո, հասել էին Էջմիածին: «Իրավունքի» հետ զրույցում բերման ենթարկվածներից ԱՇՈՏ ԱՍԼԻԿՅԱՆՆ ուշագրավ մանրամասներ պատմեց ոստիկանությունում տեղի ունեցած «արկածներից»:

– Էջմիածնի ոստիկանության բաժնից գոռգոռոցի ձայներ էին լսվում: Ի՞նչ էր կատարվում ներսում:

– Գոռգոռոցները սկսվեցին, երբ Էջմիածնի ոստիկանության բաժնի պետի օպերգծով տեղակալը ձեռքերս ոլորելով` հեռախոսս խլեց: Անիմաստ խոսքեր էր ասում, որը բոլորովին ոստիկանին հարիր չէր: Ասացի, որ փորձում եմ հեռախոսով փաստաբանիս հետ կապ հաստատել: Ինքն էլ, թե` «Կարո՞ղ ա փաստաբանդ Սիսիանից ա»: Պնդեցի, որ կարող է, եւ ուղղաթիռով է գալու, իր համար ի՞նչ տարբերություն:

– Ի դեպ, տեւական ժամանակ չէին թողնում փաստաբանը բարձրանար վերեւ: Ինչո՞վ էր սա պայմանավորված:

– Ժամուկես չի կարողացել փաստաբանը բարձրանալ վերեւ: Մի քանի կառույցի է դիմել, որպեսզի կարողանա մտնել մեզ մոտ, որ պաշտպանի: Հետո նաեւ ՄԻՊ-ի աշխատողները եկան, ու հենց նրանց տեսան, նույն ոստիկանները 360 էլ չէ, 540 աստիճան փոխվեցին: Մինչդեռ մինչեւ նրանց գալը` անգամ չէին թողնում, որ ջուր խմենք կամ ծխենք: Հազար անգամ ասելուց հետո` նոր թույլ էին տալիս:

– Ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համա՞ր էին Ձեզ բերման ենթարկել:

– Բայց ոստիկանի օրինական պահանջ չի էլ եղել: Փողոցում, ընդ որում` «զեբրայի» (անցումի) վրա էի, երբ մի պոնչո տղա եկավ ու բրթբրթելով ասաց, որ նստեմ մեքենան: Չի եղել, ասենք, «հեռացե՛ք այստեղից» պահանջ, որ մի հատ էլ օրինական պահանջին չենթարկվեինք: Բերման ենթարկողներին ընդամենը թարս նայել եմ ու ասել, որ ինձ մատով չդիպչեն, ինքս կքայլեմ դեպի ոստիկանական ավտոբուսը ու ինքնուրույն էլ նստել եմ ավտոբուսի մեջ: Ինչեւէ, 3 ժամ, 15 րոպե պահեցին ոստիկանության բաժնում ու բաց թողեցին:

– Իսկ ոստիկանությունում ի՞նչ բացատրություն գրեցիք` տեղի ունեցածի վերաբերյալ:

– Հրաժարվել եմ որեւէ բացատրություն գրելուց, բայց ոստիկանությունում մի չլսված դեպք տեղի ունեցավ: Ավագ լեյտենանտի ուսադիրներով մի աղջիկ, որն այդպես էլ չներկայացավ, ասում էր` «ստորագրեք, որ հրաժարվում եք ստորագրելուց»: Պառկել էի սեղանի տակ ու բարձր խնդում էի: Երկար ժամանակ բացատրում էինք, որ այդ ձեւակերպումն արդեն իսկ սխալ է: Եթե հրաժարվում եմ ստորագրել, ինչպե՞ս ստորագրեմ: Երկար լեզվով ու անտանելի վատ սարկազմով այդ սպան անգամ վիրավորում էր այն կառույցին, որտեղ աշխատում է: Ասաց, որ ինքը «փողոցի հասարակ ոստիկան չէ»: Ես էլ ասացի, որ «փողոցի հասարակ միտինգավոր չեմ» ու արդեն ստիպված եղա իրեն բացատրել, որ փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանը ուրիշ ռասսայի ու սորտի չէ, չի կարելի այդ համակարգի մասին նման վերաբերմունք ունենալ:

– Փողոց փակելն ու բերման ենթարկվելը դեռ ինչքա՞ն կարող են շարունակվել: Հնարավոր լինելո՞ւ է այս ճանապարհով հասնել ինչ-որ հանգուցալուծման:

– Որքան էլ ճնշումներ լինեն, միեւնույնն է, պայքարը շարունակվելու է: Լուծումը կլինի այն ժամանակ, երբ նույն ոստիկաններն էլ հասկանան, որ ծառայել Նիկոլին ու Նիկոլի իշխանությանը, նույնն է, թե ծառայել թուրքին ու էրդողանին: Ինձ համար այն կարգախոսը, թե «ոստիկանը Նիկոլ չի», մի քիչ ապշելու է: Եթե «Նիկոլ չի», թող մեջները գտնվեն 20 ոստիկան, ովքեր բարձրաձայն կասեն, որ իրենց ուսադիրները վայր են դնում: Դրանից հետո ոստիկանների առնվազն 50 տոկոսը նույնն է անելու: Իսկ եթե ոստիկանական համակարգի 50 տոկոսը վայր դնի իր ուսադիրները, կոչումներն ու պաշտոնները, այդ ժամանակ Նիկոլը կանգնելու է ընտրության առաջ` երկիրը փրկել փլուզումից, թե հրաժարական տալ: Ու այդ դեպքում, ուղղակի, ստիպված է լինելու հրաժարական տալ: Այսօր մեր պետությունում անթիվ ոստիկաններ ունենք, ու ստացվում է, որ հարկատուներս աշխատում ենք, որպեսզի այդքան ոստիկաններին պահենք: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում