Ինչպես պատերազմում զոհվածները հայտնվեցին կորոնավիրուսից մահացածների ցանկում

Տեսանյութեր

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակի ընդդիմադիր հարթակից ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հերթական իր զեկույցում ահազանգել է այն մասին, որ Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով ավելցուկային մահերի տվյալներն ուռճացված են: Ըստ Սաղաթելյանի` պարզվել է, որ օրվա իշխանությունները պատերազմում զոհված տղաներին ներկայացրել են` որպես կորոնավիրուսից մահացածների: Առողջապահության նախարարությունն էլ շտապեց մեղքը բարդել հենց ԱՀԿ-ի վրա` տարածելով հաղորդագրություն, թե նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ` COVID-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության ու փաստել, որ COVID-19-ի հետեւանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլեւ պատերազմի ու դրա հետեւանքով արձանագրված մահերը: Ի վերջո, ո՞րն է իրականությունը, եւ ո՞վ է մեղավոր, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ տեսակետը:

– Նախ պետք է ասեմ, որ թվերի հետ մանիպուլիացիան նոր երեւույթ չէ: Երբ 2018-ին մեր երկրի իշխանությունը փոխանցվեց այս հայրենադավ խմբավորմանը, մանավանդ վարակիչ հիվանդությունների ոլորտում շատ արագ թափ սկսեց հավաքել զանազան վարակիչ հիվանդություններից մահերի մանիպուլատիվ մոտեցումը: Այն ժամանակ դեռ կորանվիրուս չկար, կային այլ հիվանդություններ: Ցավոք, այն, ինչ մնացել է երբեմնի Առողջապահության նախարարությունից, այդ հիմնարկությունն իրեն իրավունք էր վերապահել ցանկացած տեղեկատվություն ներկայացնել եւ մեկնաբանել` ըստ այն ցուցումների, որոնք ստանում էին իրենց հովանավորներից կամ նրանցից, ովքեր եղանակ էին թելադրում Հայաստանում: Օրինակ` նույն ԱՀԿ-ից եւ տարբեր այլ միջազգային ֆոնդերից եւ կազմակերպություններից: Այս մասին խոսվել է նաեւ մինչեւ պատերազմի սկիզբը, որ առողջապահության ոլորտի պատասխանատուները առանց որեւիցե խղճի կամ ամոթի զգացողության` բացեիբաց մոլորեցնում եւ խաբում էին մեր բնակչությանը: Ինչ վերաբերում է ձեր հարցին` իմանալով հայրենադավ խմբավորման առողջապահության համար պատաասխանատու ենթախմբավորման ղեկավարության ինձ համար գոնե լկտի պահվածքը եւ բացարձակ անաստված մոտեցումը` երկրում մեր բնակչության առողջության եւ բարեկեցության վերաբերյալ, կարող եմ ենթադրել, որ ի սկզբանե ուռճացված թվերի ներկայացումը եղել է հայկական կողմից: ԱՀԿ-ն երբեք իր հոժար կամքով չէր կարող ներկայացնել A ենթախմբում մահերը, B ենթախմբի տակ, որովհետեւ հարց է ծագում` ինչու են պատերազմից զոհված տղաների մահերը գումարվել, բայց, օրինակ, այլ հիվանդություններից մահերը չեն գումարվել: Ինչու է շեշտվում հենց պատերազմական զոհերի կոնտեքստը, մանավանդ, որ բոլորս ականատես էինք, թե ինչպես էին առանց որեւիցե մի ախտորոշման, ով փռշտում էր կամ` հազում, ասում էին` կորոնավիրուս է: Էլ չեմ ասում, թե կասկածելի պայմաններում որքան մարդ իր մահկանացուն կնքեց զանազան ու զարմանազան բժշկական հիմնարկներում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում