Մեզ մոտ «մենք»-ը չի ձեւավորվում. Իրինա Ծատուրյան

Տեսանյութեր

Երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակում առկա հոգեբանական մթնոլորտի մասին «Իրավունք TV»-ին զրուցել է հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

– 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անընդհատ խոսվել է, որ երկրում տիրում է էյֆորիան, ապա` ապատիան: Վերջիվերջո, ե՞րբ է զարթնելու Լաոն, ինչը հորդորում է փողոցում պայքարող ընդդիմությունը:

– Իսկ ինչո՞ւ էր Լաոն քնել... Մենք վեց դար չունեինք պետականություն, գուցե, մեր լաոներն անընդատ քնած են եղել եւ արդեն լեթարգիկ քուն են մտել: Մեզ մոտ «մենք»-ը չի ձեւավորվում` սկսած ընտանիքներից: Երեխային հայ մայրը ասում է` «հորդ ասա...», հայ հայրն ասում է` «մամադ տանն է»: Հայ մայրը չի ասում` «մեր պապան եկավ», հայ հայրը չի ասում` «մեր մաման, հո հոգնած չէ՞»: Բայց չէ որ այդ «մենք»-ն ամենափոքր ժամանակվանից պետք է ձեւավորվի: Ծիծաղելի է, 21-րդ դարում ենք, մինչդեռ առ այսօր դեռ կան անգամ հարս-սկեսուր հարաբերություններում խնդիրներ: Էլ չեմ ասում, որ մեր դռան դիմացն ալվում ենք, բայց ամբողջ մուտքը չենք ալվում` համարելով, որ մերն այդքանն է: Շատ խիստ ենք սահմանում մեր անձնական տարածքը, այն չենք լայնացնում, որ դառնա մի մեծ համընդհանուր տարածք: Համավարակի ու պատերազմի վախերի հետեւանքով մարդիկ մտել են իրենց պատյանի մեջ, ու իրենց «զարթիր լաո, արի փողոց» կոչերը հետաքրքիր չեն: Եթե 10 տարի առաջ դեռ հույս ունեին, որ ինչ-որ բան կփոխվի, հիմա տեսան, որ ինչ էլ եղավ, դեպի ավելի բացասականին գնաց: 

– Ստացվում է, որ այն, ինչի մասին երգում ենք մեր երգերում իրականության հետ որեւէ աղերս չունի՞:

– Մենք չենք կարող հերքել մեր պատմությունը, իսկապես ունեցել ենք տարբեր հերոսամարտեր, հերոսական դրվագներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել: Բայց մյուս կողմից էլ, պետականության տեսանկյունից, ինքուրույն չենք կարողանում ձեւավորվել: Դարերով անպայման դրսից է ինչ-որ մեկը եկել եւ կառավարել: Սա գալիս է նրանից, որ միշտ հարց է եղել, թե` «ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա»: Մեր ինտելեկտը բարձր է, եւ մենք կատարող չենք: Օրինակ` մրջնանոցում կան կատարողներ եւ ղեկավարներ ու շատ համակարգված աշխատում են: Իսկ մեզանում բոլորս ղեկավարներ ենք, եւ կատարողները շատ քիչ են: Անցյալ տարի, երբ Բաղրամյան պողոտան էր փակված, ընդդիմությունը չմիավորվեց, ամեն մեկը մնաց էլի իր տեսակետին: Եթե ես մեկի հետ ուղղակի կանգնած խոսում էի, ասում էին` ինչո՞ւ ես իրենց հետ կանգնել: Պատկերացնո՞ւմ եք` ընդդիմությունն ասում էր ընդդիմության մասին: 

«ՄԱՐԴԻԿ ԿԱՅԾԻ ՆՄԱՆ ԲՌՆԿՎՈՒՄ ԵՆ»

– Բոլորն իրենց ղեկավար են համարում, բայց մյուս կողմից էլ անընդհատ ղեկավարի փնտրտուքի մեջ են: Օրինակ` այսօր մարդիկ հարց են բարձրացնում, թե ո՞ւմ համար փողոց դուրս գան պայքարի, ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին: Իսկ ընդդիմադիր հարթակից անուններ դեռ չեն հնչում:

– Անընդհատ հասնում ենք այն ծայրաստիճանին, թե այսինչը թող գնա, ով ուզում է գա: Իշխանության մեղմ փոխանցում մի ղեկավարից մյուսին մեզ մոտ չի ստացվում, իսկ ցանկացած քաղաքակիրթ երկրում այդպես չէ: Մեզ մոտ եթե մեկը գնում է, վերջացավ, սա Սովետից մնացած ավանդույթ է: Ստալինը մահացավ, նրան մոռացան, միայն Խրուշչովից էին խոսում, հետո` Բրեժնեւից: Սովետի այդ հոգեբանությունը մեր մեջ շատ լավ է աշխատում: Այսօր բավականին բարդ իրավիճակում ենք եւ գոնե հիմա պետք է մեր վարքագծին հետեւենք: Մինչդեռ ատելությունն այն աստիճան է հասել, որ մարդիկ կայծի նման բռնկվում են, կարծես, բենզին լցնեն կրակի վրա: Գիտեք, հայերին միշտ պահել է կարծիքից կախված լինելը, բայց հիմա անգամ մեր «վեջին չէ», թե ինչ կմտածի միջազգային հանրությունը: Այն, ինչ արվում է մեր երկրում, ուղղակի, խայտառակություն է: Պետք է մեզ վերահսկենք, այլապես կունենանք հոգեբանական այնպիսի վիճակ, որը հետո կպսակվի շատ ծանր հիվանդությամբ: Հետեւապես, նույնիսկ պայքարելիս չպետք է դիմել կատաղի մեթոդների: Ատելության հակառակ էմոցիան սերն է: Այսօր սերն է հեռացել մեզնից, ինչը պետք է կարողանանք վերականգնել:

– Պոպուլիզմ չէ՞ կրկին այդ մասին խոսել, երբ սիրո ու հանդուրժողականության կոչերով այս իշխանությունը ձեւավորեց ատելության մթնոլորտ:

– Ճիշտ է, բայց ես իրական սիրո մասին եմ խոսում: Իսկ 2018-ին իսկապես պապուլիզմ էր: Դժբախտաբար, լինելով հին ազգ, երեւի, ամնեզիաներ ունենք ու չենք հիշում, անալիզ չենք անում: Էլեմենտար հարց է, ինչպե՞ս կարելի է չկտրած ձմերուկի մասին միանգամից ասել, որ մեջը լավ կլինի, թող այսինչը գնա, ով ուզում է գա, լավ կլինի: Զարմանում եմ, մեր ազգային զգուշավորությունն ի՞նչ եղավ: Ասում էին, թե հավատացինք, բայց ինչի՞ն հավատացին, բառերի՞ն, խոստումների՞ն: Իսկ հիմա արդեն բավականին մեծ տոկոսը դեմ է ներկայիս կառավարությանը:

«ՄԻՆՉԵՎ ՌՈՒՄԲԸ ՉԸՆԿՆԻ ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿԻ ՄԵՋ, ՏԵՂԻՑ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ»

– Մի շերտ էլ կա, որ համարում է, թե «Նիկոլը բոլոր հայերի հախից պետք է գա»: Սա խոսում է անձի հոգեբանական խնդիրների՞, թե՞ ծագումնաբանության մասին:

– Զայրացած մարդու զայրույթը պետք է իջեցնես, հետո նոր հոգեբանորեն հետն աշխատես, այլապես նա չի լսի ո՛չ հոգեբանի, ո՛չ հանգիստ մարդու խոսքը: Միշտ խորհուրդ է տրվում, որ ջղայնացած վիճակում որոշում չպետք է ընդունել, բանակցություններ կամ երկխոսություն չպետք է վարել, որովհետեւ ավելի վատ կլինի: Մայրս ռուս լինելով հանդերձ` որոշեց մնալ Հայաստանում, որովհետեւ ասում էր, որ այստեղ հարգանք կա միմյանց եւ մեծի նկատմամբ: Հիմա որակապես սկսեցինք ընկնել: Բայց պետք է մտածենք, որ մի օր այս ամենը կավարտվի եւ, միեւնույնն է, շարունակելու ենք այս մարդկանց հետ ապրել: Այնպես որ, զայրանալիս նախ պետք է մտածել, որ անպայման ինքդ կհիվանդանաս, եթե արդեն հիվանդ չես: Այդպիսի վարքագծով մենք անընդհատ աղտոտում ենք մեր միջավայրը: Օրինակ, մի մասն ըմբռնումով է մոտենում, որ  ցույցեր ու երթեր են տեղի ունենում, քաղաքի ամենակարեւոր խաչմերուկը փակ է, բայց մյուս հատվածն էլ հաշվում է, թե տաքսուն ինչքան գումար է տալիս դրա պատճառով ու ջղայնանում է, էլ չեմ ասում, թե վարորդներն ինչ վիճակում են: Այս հարցերն էլ պետք է կարգավորվեն: Ես ո՛չ սեւ եմ ասում, ո՛չ սպիտակ, բայց ցույցերի կազմակերպիչները չպետք է հակակրանք առաջացնեն իրենց նկատմամբ:

– Մարդիկ էլի մտածում են իրենց հարմարավետության մասին, իսկ ինչո՞ւ չի ձեւավորվում համընդհանուր գիտակցում, որ երկիր ենք կորցնում, ինչի համար պետք է պայքարել: 

– Որովհետեւ դեռ 90-ականներին, երբ առաջին ընտրություններն էին տեղի ունենում` թե՛ Ազգային ժողովի, թե՛ նախագահի, շատերը չէին էլ գնում ընտրության` համարելով, որ արդեն ամեն ինչ որոշված է իրենց փոխարեն: Այդ ժամանակվանից քաղաքացու մոտ ձեւավորվել է մոտեցում, որ ինքը գործընթացների մասնակից չէ: Քչերն են, որ ուզում են պայքարել լինի փողոցում, թե սոցցանցերում, որովհետեւ մարդիկ շատ հիասթափված են: Չեն հավատում, որ լավ կարող է լինել: Այն մտայնությունը, թե արդեն ամեն ինչ որոշված է, հիմա էլ է աշխատում, ինչն, իհարկե, ճիշտ չէ, բայց ամեն մեկը չունի այդ գիտակցումը: Փորձը ցույց է տալիս, որ ամեն մեկն իր տեղում, իբրեւ օղակ, կարող է դուրս գալ պայքարի եւ ինչ-որ հաջողության հասնել: Բայց այսօր տաքսու վարորդը ջղայնանում է, որ խաչմերուկը փակ է ու չի ասում` ոչինչ, ես էլ տաքսին կկանգնեցնեմ ու կմիանամ ցուցարարներին, մենակ թե, էլ հողը չհանձնեն: Մինչդեռ դրա փոխարեն` իր համար այդ պահն կարեւոր, իսկ թե վաղն ինչ կլինի, չի էլ մտածում: Մեկը մի լավ խոսք էր ասել, թե մինչեւ ռումբը չընկնի սուրճի բաժակի մեջ, մենք տեղից չենք շարժվում եւ գուցե այդ բնավորության գծի պատճառով է, որ այն ժամանակ տեղի ունեցան հայկական ջարդերը:

«ՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է, ՆՐԱ ԴԻՄԱՑ ԷԼ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆ»

– Ու մի հատված կա, որը միշտ է «ջրի երեսին» մնում: Ով իշխանության է, նրան էլ փառաբանում է` ճիշտ ժամանակին լքելով նավն ու տեղափոխվելով այլ նավակ: 

– Այդ մարդիկ ոչ թե պետականամետ են, այլ` իշխանամետ: Ով իշխանության է, նրա դիմաց էլ խոնարհվում են: Այս մարդիկ բավականին մեծ տոկոս են կազմում, ուղղակի շատ չեն երեւում: Նկատած կլինեք, որ պաշտոնյա կամ հարուստ մեկը, երբ մոտենում է, բոլորը ուզում են հետը նկարվել, համբուրվել: Մի քանի այցելու ունեմ, որոնք պատմում են, որ երբ իշխանափոխություն եղավ, այն մարդիկ ովքեր նկարվել էին իրենց հետ, զանգում էին եւ ասում, թե նկարը ջնջեն, հանկարծ ոչ մի տեղ ցույց չտան: Այսինքն` չկա այն համարձակությունը, որ կանգնեն ու ասեն` արել եմ, լավ եմ արել, ում հետ ցանկացել եմ` շփվել եմ:

– Հավաքական ազգը դեռ քանի՞ անգամ կարող է սխալվել, թե՞, վերջիվերջո, կարողանալու է դասեր քաղել ու ճիշտ ուղին բռնել:

– Չգիտեմ... Երեւի կկարողանա, եթե իր վրա աշխատի ու վերջապես հասկանա, որ ինքը չի ծնվել տառապելու համար: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=227068&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ