Համոզմունք ունեմ, որ կարմիրբերետավորները գտնվում են թմրանյութերի ազդեցության տակ. Խաչատրյան

Տեսանյութեր

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ահազանգում է, որ խաղաղ ցուցարարների դեմ «մարտնչող» կարմիրբերետավորները հնարավոր է դեղերի ազդեցության տակ են: Այս մասին նա «Իրավունք TV»-ի տաղավարում ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:

– Ես բժշկի 17 տարվա աշխատանքային փորձ ունեմ եւ իմ պրակտիկայում հանդիպել եմ ե՛ւ թմրամոլների, ե՛ւ ծխածների, ե՛ւ ալկոհոլ օգտագործածների, հետեւապես իրենց հայացքից, վարվելակերպից կարողանում եմ նախնական ախտորոշում դնել, թե ինչ իրավիճակում են գտնվում նման մարդիկ: Եվ որպես մասնագետ համոզմունք ունեմ, որ «կարմիր բերետավորները» գտնվում են թմրամիջոցների ազդեցության տակ: Խնդրեմ, որպեսզի իմ խոսքերը հաստատվեն կամ հերքվեն, անհրաժեշտ է ընդամենը, որ անկախ փորձագիտական կենտրոնում նրանց արյան կամ հասարակ մազի անալիզ կատարվի: Մենք պետք է հասկանանք` արդյոք ե՞ս եմ ճիշտ, թե՞ այն սորոսական կառույցները, ովքեր ոստիկանության բարեփոխումների անվան տակ միլիոնավոր դոլարներ բերեցին, ենթադրաբար այդ միլիոնների մեջ լողացրին պետության ղեկավարությանը, բայց ոստիկանական համակարգը սարքեցին «բանդիտների շայկա»:

– Ձեր գնահատմամբ` նման թմրամիջոցների օգտագործումն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ հենց «կարմիրբերետավորների» վրա:

– Չգիտեմ` գիտակցված են իրենք ընդունում, թե ինչ-որ բան իրենց ջրի կամ սննդի հետ են խառնում, այսինքն` առանց գիտակցելու են այդպիսի վիճակում հայտնվում, բայց մի հետաքրքիր փաստ ասեմ, եւ թող կատաղած վիճակում գտնվող «կարմիր բերետավորներն» իրենց ականջին օղ անեն. այդ դեղամիջոցներն ու թմրանյութերը, որոնց հետեւանքով ուղեղն անջատվում է, իրենց գցում է էյֆորիայի մեջ, ցավի զգացողությունը վերացնում է, վայրենի վարք են ձեռք բերում եւ ամենակարեւորը` շաղվում է հայացքը, կարմրում են աչքերն իրենց մոտ առաջացնում է հորմոնալ լուրջ խնդիրներ, ընդհուպ գլխուղեղի ուռուցք, եթե պարբերաբար այդ դեղամիջոցներն օգտագործում են: Թող մտածեն` արդյոք արդեն չունեն տեսողության խնդիրներ: Կարող են առաջանալ նաեւ պոտենցիայի խնդիրներ: Եթե այդ դեղերը խմում են, ուրեմն` չեն կարողանում ընտանիքում համերաշխ մթնոլորտ ստեղծել, որովհետեւ իմպոտենտ են դառնում: Եվ հետո թող չզարմանան, որ իրենց կանայք դավաճանում են: Թող հասկանան, որ մեղավորը ոչ թե իրենց կանայք են, այլ այն դեղորայքը, որ իրենք օգտագործում են եւ կատաղության դեմ չպատվաստված շան նման հարձակվում մեր քաղաքացիների, անչափահասների ու հաշմանդամների վրա: Ի դեպ, չմոռանամ նշել, որ այդ դեղերն օգտագործելը բերում է հորմոնալ փոփոխությունների: Դրանք օգտագործելուց հետո` կարող են կրծքերի մեծացում ունենալ, կմնա իրենց սեռական օրգանն էլ կտրեն ու լրիվ դառնան տրանսգենդեր, կրծքերի մեծացման վրա էլ գումար չեն ծախսի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում