«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Համացանցում արդեն եղել է զուգահեռ տեսանյութերի համադրում, թե ինչպես են ազերի ասկյարները վարվում հայ պապիկի հետ, եւ ինչպես են հայ պապիկի հետ վարվում «հայ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ: Զարմանալի է, բայց ոչ մի տարբերություն: Ավելին, 75 տարեկան Գեորգի Արիստակեսյանի` Ժորա պապիկի նկատմամբ, մի մարդու, որ երեք պատերազմի մասնակից է, հայրենիքին ծառայելու օրինակ է հանդես բերել, բոլորը տեսան, թե ինչ բիրտ ուժ է գործադրվել: 75-ամյա պապիկի հասցեին  ամենակեղտոտ հայհոյանքներն են հնչեցվել: Եվ ի դեպ, նա  ավտոերթի պահին եղել է իր հեծանիվով... Եվ այդպիսի այլանդակ ոստիկանական բռնությունից հետո քրեական հետապնդման է ենթարկվում ոչ թե ասկյարից չտարբերվող ոստիկանը, այլ ծերունազարդ վետերանը: Դրա առնչությամբ ՀՀԿ-ական Միքայել Գրիգորյանը ներկայացրել է այսպիսի երկխոսություն: «Հա՞յ ես»-«Այո»-«Ծալեք տարեք սրան բաժին, արաա՜գ»: Այսինքն` զարմանալիորեն կյանքի է կոչվում հայտնի ժեխուհու` Նիկոլին ուղղված «հայերի հախից գալու» կոչը: Չէ՛, սրանք նույնիսկ թուրք չեն, այլ` թուրքից վատթար:

Առավել քան զարմանալի արկածներ է ունեցել ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Օրերս Գավառ կատարած այցի վերաբերյալ մամուլ են սպրդել որոշ մանրամասներ: Պարզվում է` Գավառի պետական համալսարանում Նիկոլի կնիկը մի «գաստրոլներ» է տվել. 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում, դասի ժամանակ, երիտասարդ դասախոսին հակաճառելով, կոչ է արել խոսել ոչ թե 44-օրյա պատերազմի ու դրանում հերոսացածների թեմայով, այլ պատմել նախկինների թերությունների մասին, թե` 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում: Արդյունքում վիճաբանութուն է տեղի ունեցել, ու դասն ընդհատվել է: Դե ինչ ասես, արդյո՞ք պարզ չէ, որ հայկական ծագում ունեցողն իրեն այդպես երբեք չի պահի, չի սպասարկի թշնամու ցանկությունները: Մեկ էլ 1965-ին իրենց այդպես էին պահում որոշ կոմսոմոլիկներ, որ Ցեղասպանության 50-ամյակի առնչությամբ ցույցի դուրս եկած ուսանողներին փորձում էին հող կերցնել, ասելով` հո՞ղ ես պահանջում, դե կե՛ր: Ուստի երիցս իրավացի էր մեծն Հրաչյա Աճառյանը, երբ 1930-ականներին զգուշացնում էր` ամեն «յան» հայ չէ:

Ի դեպ, ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էլ նկատել է զարմանալի համընկնումներ ՔՊ-ականների եւ ազերիների միջեւ. «Քիչ առաջ կարդացի Ալիեւի պաշտոնակայք Haqqin.az-ի այսօրվա հրապարակումը հայաստանյան ընդդիմության մասին: Ու մի մուննաթ, մի խայտառակ վարկաբեկում հայ ընդդիմադիրների, ովքեր, վիդիծե լի, համարձակվում են պահանջել ադրբեջանցիների սրտի հայ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մի պահ մտածեցի, թե Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը բնակվում է «Իմ Քայլը» խմբակցությունում, որովհետեւ հնչյունի նույնականությամբ կրկնում էր քայլականների ելույթները: Haqqin.az-ը եւս, ինչպես Նիկոլի իշխանության հպատակները, ծաղրում է ընդդիմությանն ու ինչպես Նիկոլի հպատակները, մի քանի անգամ պակասեցնելով հանրահավաքների մասնակիցների թիվը, վստահ է, որ եւս մի քանի օր ու ընդդիմությունը շպրտվելու է քաղաքական աղբանոց»: Դե ինչ ասես, երբ ռեժիսոր Արմեն Գրիգորյանը փաստում է բազում «թուրքի եթիմների» առկայությունը, ոմանք վրդովվում են:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան