Չպետք է հասնեինք այն իրավիճակին, որ Հայաստանը նույնիսկ իրեն վերաբերող հարցերում գործոն չլիներ. Աբրահամյան

Տեսանյութեր

Վաղ առավոտից տեղի ունեցան բողոքի խաղաղ ակցիաներ, ավտոերթեր, փակվեցին փողոցներ, եղան հարյուրավոր բերման ենթարկվածներ: Էրեբունու ուղղությամբ ճանապարհ փակողների շարքում էր նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց ստեղծված իրավիճակի մասին:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԿԱՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՍԱԴՐՈՒՄ ԵՆ»

– Նկատեցինք, որ մի կերպ էր զսպվում բախումը ոստիկանության ու ցուցարարների միջեւ: Ձեր գնահատմամբ` որքանո՞վ էին իրավաչափ ոստիկանության գործողությունները: 

– Ոստիկանության գործողությունները որեւէ ձեւով իրավաչափ չեն կարող համարվել: Ակնհայտորեն ոստիկանության շարքերում կան անձինք, ովքեր սադրում են եւ ամեն ինչ անում, որպեսզի խաղաղ անհնազանդության ակցիաները վերածվեն բախումների: Մասնավորապես` նման իրավիճակ ստեղծվեց, երբ երթն ուղեկցող ոստիկաններից մեկը, ով ընդհանուր համակարգում էր, այսպես կոչված, ուղեկցման գործընթացը, հայտարարեց, որ առաջ բերեն զորքը: Ընդ որում` սա այն դեպքում, երբ մենք ողջ ճանապարհը գնացել ենք` կատարելով ոստիկանության օրինական պահանջները, իսկ կարճ դադարները որտեղ եղել են, համաձայնեցրել ենք նրանց հետ: Բայց այդքանից հետո` ըստ էության, այն մարդիկ, ովքեր հրահանգներ են իջեցնում ոստիկանությանը, համարեցին, որ չպետք է խաղաղ երթ լինի, այլ պետք է լինեն բախումներ, եւ սադրանքների դիմեցին:

– Պարոն Աբրահամյան, բավական շատ բերման ենթարկվածներ եղան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատերին տարել են` ուղղակի փողոցում կանգնած լինելու համար: Այսինքն` ի սկզբանե ոստիկանության կողմից նպատակ է եղել բերման ենթարկել մարդկանց ու խաղաղ երթը վերածել քաշքշոցի կամ ծեծուջարդի: Իհարկե, մենք ճիշտ պահին կանգ ենք առել, ոստիկանությանը հորդորել ենք մնալ օրենքի շրջանակներում եւ շարունակել ենք մեր պայքարը, որը պետք է տանենք ու հասցնենք իր հանգրվանային կետին:

– Այդուհանդերձ, ըստ Ձեզ, ճանապարհներ փակելով, երթեր ու ակցիաներ անելով` հնարավո՞ր է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

– Սա ճանապարհներից ու գործիքակազմից մեկն է, որը մենք այսօր կիրառում ենք: Պետք է աստիճանաբար թափ հավաքեն այս ակցիաները: Եթե այն համեմատում ենք 10-15 օր առաջվա միջոցառումների հետ, ուղղակի, անհամեմատելի է, որովհետեւ հանրության արձագանքը միանշանակ է: Գնալով ավելի մեծ թվով մարդիկ են մեզ միանում, եւ շարժումը շատ ավելի համաժողովրդական կարգավիճակ է ստանում: 

«ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ»

– Զուգահեռ իրականության մեջ տեղի ունեցավ ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովը, եւ անդամ երկրների առաջնորդների կրեմլյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը` շեշտելով, թե այդ զենքն արդյունքում օգտագործվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Ավելին` նա կշտամբեց ՀԱՊԿ անդամ երկրներին` նշելով, որ իրենց արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո այդքան էլ չոգեւորեց Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Սակայն, այս ամենը նույն դահլիճում որեւէ արձագանք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից չունեցավ: Ինչո՞ւ:

– Հայտարարություն հնչեցնողը պետք է այնպիսի հայտարարություններ անի, որոնք ընկալելի կլինեն եւ արժեք կունենան: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է այնպիսի կղզյակի, որի ո՛չ դիրքորոշումը, ո՛չ կարծիքը, ո՛չ տեսակետները որեւէ կերպ հաշվի չեն առնվում: Շատ երկար կարելի է խոսել ՀԱՊԿ-ում առկա խնդիրների մասին, կարելի է երկար խոսել այն մեխանիզմների մասին, որոնք ճկունություն եւ արդյունավետություն կբերեն համակարգին, բայց այն պարագայում, երբ դրա մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, որեւէ մեկի համար արժեք չունի: Այս մասին, իսկապես, ցավով եմ խոսում, որովհետեւ մենք չպետք է հասնեինք այն իրավիճակին, որ Հայաստանը նույնիսկ իրեն վերաբերող հարցերում գործոն չլիներ:

– Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց առանձնազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարո՞ղ է ազդակ լինել իր իշխանության դեռեւս երկարաձգման համար: 

– Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը որեւէ կերպ չեմ կապում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Կա դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ու անկախ այն հանգամանքից, թե ովքեր են ղեկավարում երկիրը, հարաբերությունների այդպիսի մակարդակը ենթադրում է նմանատիպ ձեւաչափի շրջանակներում նաեւ երկկողմ բնույթի հանդիպումներ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում