«Համեղ պատրաստելը հայրիկիցս եմ ժառանգել». ԱԼ ԱՆԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց նկարչուհի ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ հետ:

– Ծնունդով Նոյեմբերյանից եք, կպատմե՞ք այդ քաղաքի հետ կապված  Ձեր հիշողություններից:

- Նոյեմբերյանի հետ կապված ունեմ ե՛ւ լավ, ե՛ւ վատ հիշողություններ:

Մենք տեսել ենք 1988թ.-ի երկրաշարժը, 90-ականների պատերազմը: Բայց չեմ ուզում մանրամասնել: Ավելի լավ է այսօր խոսեմ լավ հիշողություններից:

Ասեմ, որ մանկության տարիներին ամառային արձակուրդներն անց էինք կացնում տատիկների ու պապիկների հետ: Անցյալի վառ հուշերից կարող եմ պատմել Վարդավառի մասին: Ամեն տարի Վարդավառը մեզ մոտ նշվում է մեծ շուքով: Կարելի է ասել` չկա այնպիսի ընտանիք, որ չնշի այս տոնը: Հավաքվում էինք բարեկամներով, գառ մորթում, նախապես տատիկը ավանդական նազուկն էր թխում հացի հետ միասին, երեխաների ղուլաճն էլ չէր մոռանում (փոքրիկ հացեր են), ասեմ, որ իմ տատիկի մոտ շատ լավ է ստացվում:

Համով ուտեստները փորձելուց հետո անցնում էինք ջրոցի խաղալուն: Հաշվի չառնելով, թե աղբյուրի մոտ ինչքան էինք հերթ կանգնել եւ քանի անգամից էինք այդքան ջուր հավաքել: Իսկ երեկոյան ուրթավորով (թաղի բնակիչներով) հավաքվում էինք խարույկի շուրջ` երգ ու պարով, ծափ ու ծիծաղով անց էինք կացնում ամբողջ երեկոն: Իսկ որ վերադառնում էինք մեր փայտի տնակները, սկսվում էր պայքարը, թե ով է տատիկի մոտ քնելու, ով`պապիկի:

Իսկ Վարդավառի ամենակարեւոր մասերից մեկն էլ այն էր, որ սարվորների համար գալիս էին միայն նվերներով: Իսկ մեր սարվորներն էլ շատ բարի ու հյուրասեր մարդիկ են, նրանք էլ իրենց հերթին նվերներ են տալիս բոլոր հյուրերին. էլ նազուկ,   էլ մածուն, էլ ըրաժան, էլ ուրց ու սարածաղիկ ...

– Սիրո՞ւմ եք խոհանոցում լինել եւ համեղ պատրաստել:

– Խոհանոցը իմ սիրած վայրերից է: Չմոռանամ եւ ասեմ, որ ես ծնվել եմ խոհարարի ընտանիքում: Ինչպես մայրիկից ժառանգել եմ նկարելը, ասեմ, որ հայրիկից էլ ժառանգել եմ համեղ պատրաստելը:

– Կկիսվե՞ք մեզ հետ մի այնպիսի բաղադրատոմսով, որը հատկապես յուրահատուկ է Ձեր տարածաշրջանի մարդկանց:

– Հարցը շատ հետաքրքիր է եւ յուրահատուկ: Իհարկե, սիրով կկիսվեմ:

Առաջինը մտքիս եկավ խոզի թթուն: Սա իր մեջ ներառում  է ե՛ւ տոտիկները, ե՛ւ պոչը, ե՛ւ գլուխը`ականջների հետ միասին: Լավ մաքրելուց եւ եփելուց հետո մանրացնում ենք եւ դնում աղաջրի մեջ, ավելացնում ենք սեւ եւ կծու պղպեղը, դափնու տերեւը, սխտորը: Թողնում ենք առնվազն մի քանի ժամ եւ ասում բարի ախորժակ...

– Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում Նոյեմբերյանի մշակութային կյանքը:

– Քանի որ այս հարցի շուրջ չեմ կարող գովեստի խոսքեր շռայլել, գերադասում եմ լռել:

– Եթե վատ, ո՞րն է պատճառը, որ չի զարգանում մշակութային կյանքը Նոյեմբերյանում:

– Ուզում եմ լռել եւ խոսել միայն այն ժամանակ, երբ ես որպես նոյեմբերյանցի իմ տեղն ու դիրքը կունենամ մշակութային կյանքում:

– Առաջիկայում ի՞նչ ցուցադրություններ ունեք:

– Առայժմ ոչինչ չեմ նախաձեռնել, առաջ Աստված:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում