«Արմմոնոն» 20 տարեկան է

Մշակութային

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս.թ. մայիսի 17-ից 21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Վրաստան, Ալբանիա, Ուզբեկստան. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ:

Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Կանցկացվի նաև հատուկ նախագիծ՝ համատեղ Թատրոն-Դրամա.am էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի մայիսի17-ին, ժամը 19։30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվիՖրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։

Հանրահայտ մոնոօպերայի հերոսուհունկմարմնավորի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թատրոնիմեներգչուհի, մեցցո-սոպրանո ՎարսենիկԱվանյանը։

Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022թ․-ին։

Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց ներկայացման դիտում. կներկայացվի Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) մոնոներկայացումը՝ Լևոն Ուզունյանի ռեժիսուրայով (Վրաստան)։

Փառատոնի օրերին Երևանում ներկա կլինեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։

Միջազգային ծրագրում հանդես կգան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․»(Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝«Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝  «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան ՀՀ վաստ. արտիստ  Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստ. արտիստ Սամվել Բաղինյանը՝ «Ասպետական ռապսոդիա», ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝  «Համլետի երազները»,  Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն»մոնոներկայացումներով:

Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք կցուցադրվեն տարբեր փորձարարական թատերական հարթակներում։

Աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար: Մեծ է փառատոնի կարևորությունն և նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը բացահայտում և սիրելի է դարձնում Հայաստանը օտարերկրյա մշակութային գործիչների համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում