5 հոգով հարձակվել են ազատամարտիկի տան վրա` դանակահարել ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քրեական

Հակոբ Ավետիսյանը ծնվել է 1963 թվականին, Արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է: Դանակահարվել է 2021 թվականի հունիսի 22-ին՝ Մաստարայում, իր տան դիմաց:

ArmLife.am-ի հետ զրույցում ազատամարտիկը պատմեց, որ դեպքից օրեր առաջ շինանյութի խանութից պարտքով՝ 18 հազար դրամ արժողությամբ, ջրի պոմպ է վերցրել և հունիսի 22-ին, երբ անասուններին արոտավայրից իջեցրել է, եկել է տուն, դուրս եկել տան դիմացի փողոց և նկատել, որ ինչ որ մեկը ավտոմեքենայով իր առաջն է կտրում. «Էդ երիտասարդը՝ Կարեն Մանուկյանը ասաց. «Արա, դու էդքան տղա էս դառել, զանգում եմ՝ հեռախոսին չես պատասխանում»: Ասացի՝ էս ինչ ձևի էս խոսում ու նա քրֆեց ինձ. «Կանգնի, կտեսնես»: Գնացի մոտիկ ասացի՝ ինչ ա, քո ասացը, խմել ես, գնա տուն, բայց նա նորից քրֆեց, ես էլ մի հատ խփեցի»- պատմում է Հակոբը՝ նշելով, որ այնուհետև երիտասրդը իրեն էլի է հայհոյել, իջել մեքենայից՝ կռվել և սպառնալով հեռացել: Քիչ անց, կողքի գյուղից Opel մակնիշի մեքենայով մի երիտասարդ է մոտեում իրեն և ասում՝ Կարենը կանչում է: «Ասացի՝ դու ինչ գործ ունես էս գործի մեջ, Կարենը ավտո ունի, բան ունի ասելու՝ թող գա»,-պատասխանում  է Հակոբը՝ ընդգծելով, որ Կարենն այդ ամենը հեռախոսով լսում է ու կրկին հեռախոսից հայհոյում իրեն: Այնուհետև, երբ երիտասարդը գնում է, իրենց տան է մոտենում մեկ այլ ավտոմեքենա, Հակոբը պատմում է, որ ամտոմեքենայից իջնում են մի քանի հոգի. «Երբ մեքենայից իջան, ես փողոցում նստած էի քարին,  կինս, մայրս էլ  բակում էին նստած, երբ իրենց ձեռքը դանակը տեսա, ես գնացի մեր բակ՝ փայտ վերցրեցի ձեռքս՝ ինքնապաշտպանվելու համար, երբ ուզում էի դուրս գայի՝ սրանք քարերով խփում էին դարպասին, հայհոյում»,- նշում է Հակոբը՝ շարունակելով, որ հետո ինքը շրջանցելով է դուրս եկել փողոց՝ տեսել, որ էլի հայհոյում են, քարերով հարվածում է. «Գնացի, փայտով խփեցի իր հորը, մենակ դա եմ հիշում», այնուհետև Հակոբը իր տան դիմաց դանակահարվում է մի քանի անգամ, վնասվածքներ ստանում գլխի, մեջքի, աճուկի շրջանում, տեղափոխվում Թալինի ԲԿ, այնուհետև էրէբունի հիվանդանոց, իր միջոցներով անցնում բուժման երկար կուրսեր:

Հարուցվում է քրեական գործ, կա տուժող, որը խմբակային հարձակման զոհ է դարձել ու դանակահարվել իր տան դիմաց, վնասվածքներ է ստացել նաև Հակոբի 74 տարեկան մայրը՝ տիկին Վահանդուխտը, սակայն հատկանշականն այն է, որ գործի շրջանակներում չկա ու չի եղել ձերբակալված: Տուժողը դժգոհ է քննչական աշխատանքներից. «Մինչև էսօր ոչ մեկը նստած չէ դրանցից, ես անգամ քննիչին ( անունը՝ Արտակ-խմբ.) եմ ասել՝ մարդ մի հատ ոչխար է գողանում՝ բռնում, տանում ու դատում են, 5 հոգով եկել են իմ դռան վրեն՝ 18 հազար դրամ պարտքի համար ծեծել ու դանակահարել են ինձ՝ չկա ձերբակալված ու բոլորը ազատության մեջ են: Դրանք ինչ գործ ունեն ազատության մեջ, այդ գործը տարուց ավել եղավ՝ քնած է»,-նշում է ազատամարտիկ Հակոբը՝ ավելացնելով, որ քննիչ Արտակն ասել է. «Օրենքն է այդպես՝ պետք է քննենք, նոր հասկանանք»:

Մանրամասները` ArmLife.am-ի տեսանյութում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում