«Երբ ոստիկանի համազգեստ հագած մարդն իրեն թույլ է տալիս հանցագործություն, ապա քաղաքացին էլ իրավունք ունի դիմելու անհրաժեշտ պաշտպանության». Արսեն Բաբայան

Իրավական

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է

«Երբ ոստիկանության համազգեստով անձը ակնհայտ ապօրինություն է կատարում նա դադարում է ոստիկան լինել։ Երբ այդ անձը կատարում է քրեական օրենսգրքով արգելված արարք, այսինքն՝ հանցագործություն, նա դառնում է ոստիկանի համազգեստ հագած հանցագործ։

Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ կան, որոնք լիարժեք համապատասխանում են այն գործողություններին, որոնք այսօր կատարել են որոշ ոստիկաններ, դրանցից են՝ մարդուն ապօրինի ազատությունից զրկելը, նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նախնական համաձայնությամբ են կատարել), կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (մի խումբ ոստիկանի համազգեստով անձին հենց այդպես էլ կատարել են), անչափահասի նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նույն վայրից առևանգել են մի խումբ անձանց), կատարվել են կազմակերպված խմբի կողմից (ոստիկանության համազգեստ հագած կազմակերպված խմբով են կատարել)։

Քրեական օրենսգրքում կա նաև կողոպուտը, այն է՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը (ոստիկանի համազգեստով անձինք այսօր կատարել են նաև այդպիսի արարք), կողուպոտը, որը կատարվել է կատարվել է մի խումբ անձանց (ոստիկանի համազգեստով) կողմից նախնական համաձայնությամբ, կատարվել է առանձնապես խոշոր չափերով (ավտոմեքենա), կազմակերպված խմբի կողմից (ոստիկանի համազգեստով մարդիկ ակնհայտ կազմակերպված կատարում էին կողուպուտ) և բազմաթիվ այլ հանցավոր արարքներ, որոնց այսօր ականատես եղանք։

Քրեական օրենսգիրքը մարդուն թույլատրում է անհրաժեշտ պաշտպանության դիմելու միջոցով պաշտպանվել հանցավոր ոտնձգություններից։ Բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանի համազգեստ հագած մարդն իրեն թույլ է տալիս հանցագործություն, ապա քաղաքացին էլ իրավունք ունի դիմելու անհրաժեշտ պաշտպանության։

Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ, որ ձեր ապօրինի գործունեությունը կարող է բերել հանրային անկառավարելիության և ֆիզիկական վնասվածքների։ Ձեր ակնհայտ ապօրինի, հաճախ՝ նաև հանցավոր վարքագիծը կարող է թողնել անդառնալի հետևանքներ նախ ձեր համար, հետո շատ անձանց։

Խստագույն ձեզ զգուշացնում եմ, քանի դեռ ուշ չէ խելքի եկեք։ Դադարեցրեք թրքաբարո դուրսպրծուկին ծառայելը։ Դուք պարտավոր եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հանրային շահին ու Հայրենիքին։ Մի անցեք ձեր չափերը, հետո ուշ կլինի»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում