Լուսինե Հայրիյան. «ժամանակակից հասարակության համար հարստություն է յուրաքանչյուր բարեկիրթ մարդ՝ առանց սեռային բևեռացման»  

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանագետ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅՐԻՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

 -Մանկուց հրապուրվել եմ հեքիաթների գրավչությամբ: Հեքիաթների անհագ ընթերցող էի, երազկոտ երեխա, որ աշխարհը դիտում էր հեքիաթային օրինչափությունների տիրույթում: Դարձա իրատես-հեքիաթագետ, սակայն իրական աշխարհը հեքիաթային նրբերանգներով գունավորելու իղձը զարմանալիորեն դեռ ապրում է իմ մեջ:

 - Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

 -Գիտական գործունեություն՝ հոդվածներ, ուսումնասիրություններ, առաջիկայում նաև մենագրություններ կլինեն: Երջանիկ եմ, որ կարողանում եմ իմ գործով զբաղվել:

 - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

 -Կարծում եմ նախ պետք է լավ քաղաքացի լինել: Ես իմ աշխատանքը փորձում եմ բարեխիղճ և ազնիվ կատարել. կարծում եմ դա յուրաքանչյուրիս պարտքն է հայրենիքի առջև: Բարձրագոչ չգտնվեմ, կարծում եմ այդքանը բավարար մեկնարկ է:

 - «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

 -Այսօր առհասարակ պակասում է բարեկրթությունը: Գավառական մտածողության և բարքերի միջավայրում արդեն արդիական չէ կարծում եմ  կանանց և տղամարդկանց տարանջատումը: Դա արդեն այդքան սուր և հրատապ խնդիր չէ: Այսօր կանայք ամենուր լայն հնարավորություններ ունեն: Կարծում եմ ժամանակակից հասարակության համար հարստություն է յուրաքանչյուր բարեկիրթ մարդ՝ առանց սեռային բևեռացման: Հասարակությունը պետք է գնահատի կրթությունն իբրև երևույթ, իբրև հնարավորություն և առաջընթացի գրավական:

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

 -Կարծում եմ ասվածն ուղղված  էր նախ եվրոպացիներին: Իրենք են քաղաքակրթական խաչմերուկների մոլորյալները: Հայերն այլ խնդիրներ ունեն, այլ մարտահրավերներ, որոնք համառորեն չեն տեսնում:

 - Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 - Գուցե առաջադրույթ որակենք: Աշխատում եմ չկորցնել իմ դիմագիծը: Խուսափել սոցիալական դիմակներից, հետևաբար, չդավաճանել ինքս ինձ ու հետևողական լինել ամենուր:

 - Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 - Աշխատում եմ անտեսել իմ առջև ծառացած  բոլոր խնդիրներն ու խոչընդոտները: Եվ գուցե մեծամտորեն, սակայն պնդում եմ, որ ոչինչ չի կարող ամբողջովին խանգարել մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 - Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է:

 -Ես հայ եմ, քաղաքացի, տպավորվող մարդ, իհարկե, ծանր օրեր ենք ապրում, հակասությունների և մոլորությունների օրեր: Մեզ պակասում են ծանրակշիռ վերլուծություններն ու հավատամքը, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու, որ տեսիլային Երկիր Նաիրին՝ մեր երազների հայրենիքը, նյութեղեն է դառնալու: Աշխատել է պետք այդ ուղղությամբ:

 - Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

 -Հզոր , ինքնիշխան,  ինքուրույն որոշումներ կայացնող հայրենիք:

Քրիստինա Աբրահամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում