Եվրատեսիլում կրկին հաղթեց քաղաքականությունը. Հայաստանը 20-րդ տեղում է

Տեսանյութեր

Իտալիայի Թուրին քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում կրկին հաղթեց քաղաքականությունը: Արեւմուտքը որոշեց չբավարարվել Ռուսաստանին արգելելով մասնակցել «Եվրատեսիլին» եւ անգամ այս հարթակում իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ուկրաինային` դարձնելով նրան առաջատար: Թեպետ մեր դառը փորձը հուշում է, որ այս փոքրիկ երաժշտական հաղթանակով ուկրաինացիները պետք է շատ չոգեւորվեն, չէ որ երբ Արցախում պարտություն կրեցինք, նույն «Եվրատեսիլը» մեր կրած կորուստների համար, այսպես ասած, իբր «փոխհատուցեց»՝ Հայաստանին դարձնելով մանկական  «Եվրատեսիլի» հաղթող:

Նշենք, որ Լեհաստանը, Մոլդովան, Լատվիան իրենց ազգային ժյուրիի ամենաբարձր 12 միավորը տվեցին Ուկրաինան ներկայացնող «Կալուշ» նվագախմբի «Ստեֆանիա» երգին, դրան էլ գումարվեց հեռուստադիտողների քվեարկության մեծ թվով ձայներն, ու Ուկրաինան հայտնվեց առաջին հորիզոնականում: Հատկանշական է այն, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանն էլ իր ներդրումն ունեցավ Ուկրաինայի հաղթանակում՝ 6 միավոր տալով ազգային ժյուրիի կողմից, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ՝ 10 միավոր:

Իհարկե, այստեղ կարելի է մխիթարվել միայն նրանով, որ հայաստանյան ազգային ժյուրին իր ամենաբարձր 12 միավորը տվել էր Իսպանիային, որը Եվրատեսիլում ներկայացնող Շանելն, իսկապես, փայլեց բեմում ոչ միայն կիսամերկ հետույքով, այլ նաեւ «SloMo» երգի շքեղ կատարումով: Բայց չնայած նրան, որ Շանելը օդային համբույրներ էր ուղարկում հայաստանյան ժյուրիին՝ իսպանացի ազգային ժյուրին իր քվեարկությամբ ուղղակի ապտակ հասցրեց Հայաստանին՝ իր ամենաբարձր միավորը տալով ոչ ավել, ոչ պակաս Ադրբեջանին: Հայաստանյան հեռուստադիտողներն ավելի սրտացավ գտնվեցին մեր հայրենակցի նկատմամբ եւ ամենաբարձր 12 միավորն ուղղեցին Էստոնիան ներկայացնող ազգությամբ հայ Ստեփան Հայրապետյանին: 

Ի դեպ, Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնող Ռոզա Լինն իր «Snap» երգով հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում հայտնվեց 20-րդ հորիզոնականում՝ վաստակելով ընդամենը 61 միավոր: Հատկանշական էր այն, որ ամենաբարձր 12 միավոր Հայաստանը չստացավ եւ որեւէ երկրից: Հայաստանին միավորներ տված երկրների շարքում էին՝ Ուկրաինան (2 միավոր), Ալբանիան (4 միավոր), Պորտուգալիան (1 միավոր), Նորվեգիան (4 միավոր), Բուլղարիան (5 միավոր), Ֆրանսիան (7 միավոր), Իտալիան (8 միավոր): Մինչդեռ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանին ամենաբարձր 12 միավոր բաշխեց ոչ միայն Իսպանիան, այլեւ Հունաստանը, Սերբիան, 10 միավոր՝ Կիպրոսը: Սա խոսում է նախեւառաջ այն մասին, որ նույնիսկ Սփյուռքն առանձնապես ջանք չի գործադրել քվեարկել Հայաստանը ներկայացնող մասնակցին:

Այն, որ «Եվրատեսիլն» ամենաքաղաքականացված մրցույթն է եւս մեկ անգամ փաստվեց ոչ միայն Ուկրաինայի հաղթող դառնալով, այլ նաեւ մի շարք երկրների կողմից Մեծ Բրիտանիային իրենց հավատարմությունը վերահաստատելով: Այսպիսով՝ Ուկրաինան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Չեխիան իրենց ամենաբարձր 12 միավորը տվեցին հենց Մեծ Բրիտանիային: 

Ինչեւէ, հանուն արդարության՝ չմոռանանք ընդգծել, որ այս անգամ եւս «Եվրատեսիլում» հաղթող էր ոչ միայն քաղաքականությունն, այլեւ այլանդակությունը: Եվրատեսիլյան բեմում ուղղակի տղամարդու տաբատի «կրիզիս» էր: Տղամարդ երգիչներն ու պարողները մեծամասամբ բեմ էին բարձրանում փոռիկավոր շրջազգեստներով կամ մորքուրի «վիպուսնոյի» փայլփլուն շորիկներով: Իսկ հանդիսատեսը տարբեր երկրների դրոշներից զատ՝ «ժխշում էր« ԼԳԲՏ ծիրածանագույն դրոշը: Այնպես որ, շարունակում է օրակարգային խնդիր մնալ, ի վերջո, մեկընդմիշտ «Եվրատեսիլից» Հայաստանի «ձեռքերը լվանալը», ինչպես իր կատարման ժամանակ եվրատեսիլյան բեմում «տազիկի» մեջ իր ձեռքերն էր լվանում Սերբիայի ներկայացուցիչն ու առողջություն մաղթում: Ընդ որում՝ այն, որ Հայաստանը պետք է հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, բազմիցս խորհրդարանական ամբիոնից պնդել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա գնահատմամբ՝ «Եվրատեսիլ» մրցույթը ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց  համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է  համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոյկոտել «Եվրատեսիլը»»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչին մասնակցում էր 25 երկիր, որոնք էին Չեխիան, Ռումինիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Հայաստանը, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Ուկրաինան, Գերմանիան, Լիտվան, Ադրբեջանը, Բելգիան, Հունաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Շվեդիան, Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Սերբիան, Էստոնիան: Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված էին Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը եւ պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում