ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ռուսաստանի հայտնի հայ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը, վկայակոչելով իր աղբյուրները, վստահություն է հայտնում, որ Նիկոլը հուսահատ ճիգեր է գործադրում` նախապատրաստելու սեփական փախուստը ՌԴ: Մեջբերում ենք բառացիորեն. «Ինչպես ինձ պատմեցին որոշ աղբյուրներ, Ռուսաստանի ԱԳՆ-ում շատ զարմացած էին երկու թեմաներով, որոնք Փաշինյանի հանձնարարությամբ ուզում է քննարկել Ռուսաստանում Հայաստանի դեսպանը: Առաջին հարցը շատ ծիծաղելի է` Փաշինյանը խնդրում է քննարկել, արդյո՞ք հնարավոր է ՀԱՊԿ առաջիկա նիստում կազմակերպել իր գրկախառնված լուսանկարը նախագահ Պուտինի հետ: Երկրորդ հարցը` Փաշինյանն ուզում է երաշխիքներ ստանալ, որ Երեւանում էքստրեմալ իրադարձությունների դեպքում Ռուսաստանի բանակի ռազմական օդանավը Էրեբունի բազայից Հայաստանի վարչապետին հրատապ կտարհանի Ռուսաստան»:
https://iravunk.com/sim/?p=226753&l=am/