Տիկին դեսպան, խոսե՛ք. ՀՀԿ-ի ակցիան ԵՄ գրասենյակի դիմաց

Տեսանյութեր

Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջեւ երեկ բողոքի ակցիա իրականացրին ՀՀԿ-ական երիտասարդները: Նրանք ԵՄ դեսպանից պահանջում էին չլռել եւ գնահատական տալ համազգային բողոքի մասնակիցների եւ նրանց միջոցառումները լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառվող ոստիկանության անհամաչափ ուժի վերաբերյալ, ինչը փաստող լուսանկարները ակցիայի մասնակիցները բերել էին իրենց հետ: Հանրապետական կուսակցության արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար ԼԻԼԻԹ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ասաց, որ ուզում են հասկանալ` ԵՄ պատվիրակությունը համաչա՞փ է համարում ոստիկանների կողմից ուժի կիրառումը եւ գո՞հ է այն գումարների ծախսումից, որոնք տրամադրել են Հայաստանում բազմաթիվ բարեփոխումների, ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար:

– Մենք չենք հասկանում տիկին դեսպանի լռության պատճառը: Ուզում ենք նրա կարծիքն իմանալ, որովհետեւ նա մշտապես ասում է, թե հետեւում է իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պարբերաբար կապի մեջ է, բայց այս օրերի ընթացքում որեւէ արձագանք չենք ստացել Մի՞թե նա ասելիք չունի այս ամենի մասին` առավել եւս, որ չի խորշում ամեն անգամ խոսել  բարեփոխումներից եւ գոհունակություն է հայտնում: Հիմա եկել ենք հասկանալու՝ արդյո՞ք ինքը գոհ է բարեփոխումներից, որոնք ֆինանսավորվել են Եվրոպական միության պատվիրակության կողմից: Այն կառույցը, որը մշտապես խոսում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների մասին, շատ զարմանալի է, որ լռում է` տեսնելով, որ մարդու իրավունքները ամեն օր խախտվում են:

– 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մարդու հիմնարար բոլոր իրավունքների խախտում էր տեղի ունենում, եվրոպական կառույցները էլի լուռ էին: Ըստ Ձեզ` հիմա արձագանքելո՞ւ են:

– Այո՛, միջազգային հանրությունը լուռ էր: Մենք բազմիցս հայտնել ենք մեր դժգոհությունն այդ ամենի վերաբերյալ, բայց չենք հոգնելու եւ գալու ենք ԵՄ գրասենյակի դիմաց այնքան ժամանակ` մինչեւ իրենք խախտեն իրենց լռությունը եւ խոսեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում