Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. մեր միջնորդությունը բավարարվել է. զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ

Իրավական

Այս պահին զոհված զինծառայողների բոլոր ծնողները ճանաչվում են տուժողի իրավահաջորդ, մենք ճանաչվում ենք իրենց ներկայացուցիչներ եւ ծնողները հարցաքննվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Քննչկան կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 7-ին իրենք ներկայացրել են միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի նման ցուցում. «Մենք վկայակոչել էինք երկու խումբ պարզաբանման ենթակա հանգամանքներ: Օրինակ, Սյունիքի մարզի հողերը դեկտեմբերին իր հայտարարության հիման վրա թշնամուն հանձնելը, մյուսը վերաբերում է ապրիլի 13-ին արած հայտարարությանը: Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ: Դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Այս պահին տեղեկություն չունեմ, թե երբ: Քննիչն ինքն է որոշելու, թե երբ կատարի յդ հարցաքննությունը: Հուսով եմ՝ շուտ կկատարի: Հետագա անգործությունը բացառելու նպատակով, օրվա երկրորդ կեսին կներկայացնենք ավելի կտրուկ, ավելի ագրեսիվ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի  նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»:

Փաստաբանը նշեց, որ տուժողի իրավահաջորդն ճանաչվել է 27 անձ, եւս 15-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, գործընթացը շարունակվում է:

«Այս պահին Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը հետաձգված վիճակում է: Մենք հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանի հարցաքննությունն իրականացվի քննչական ստորաբաժանման շենքում, քանի որ նա ՀՀ որեւէ քաղաքացու առավելություն չունի, հատկապես, որ իր գործողություններում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում