Չպետք է տուրք տալ Բայդենի ծերունական քմահաճույքներին. Գրիգոր Բալասանյան

Տեսանյութեր

Մայիսյան եռատոնն անցավ դժգույն ու դժբախտ: Պետական մակարդակով բավարարվեցին միայն արարողակարգային ծաղկեպսակների տեղադրմամբ` Եռաբլուրում եւ «Հաղթանակի» զբոսայգում: Ի վերջո, պետք էր պատշաճ նշե՞լ, թե՞ սգալ այդ օրը, «Իրավունքը» պարզեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ տեսակետը:

– Կարծում եմ` նշել պետք էր: Ճիշտ է, մեր եռատոնը մի փոքր խաթարվել է եւ տոներից մեկն այս պահին ամբողջ ծավալով չենք կարող նշել, որովհետեւ  գեղեցկուհի Շուշին ժամանակավոր գերության մեջ է, բայց սա չպետք է մեզ վհատեցնի: Այսօր մեզ ուժ պետք է տա մայիսի 9-ի մեր պապերի հաղթանակը Մեծ հայրենականում: Այն պետք է դառնա սկիզբը մեր հաջողությունների: Այնպես որ, մայիսի 9-ն անպայման նշել պետք էր:

– Ի դեպ, մեր աչքից չվրիպեց այն, որ անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղկեպսակ էր դրված նաեւ Եվրամիության պատվիրակության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին, երբ այս օրերին Ռուսաստանը կրկին պայքարում է ֆաշիզմի դեմ, իսկ Արեւմուտքն` ըստ էության, սատարում ֆաշիստներին:

– Եվրոպական միության պաշտոնյաներն ինչքան էլ տուրք են տալիս Բայդենի  ծերունական քմահաճույքներին, իրենք էլ ներքուստ հասկանում են, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, առաջինը հերթին հարվածում է հենց ԵՄ-ին: Եվ ես շատ ուրախ կլինեմ, որ Հայաստանը լինի կամուրջ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ` ինչ-որ հարցերում հայտարարի գալու, միգուցե ինչ-որ սուր անկյուններ հարթեցնելու եւ այս չարաբաստիկ ու կործանարար պատերազմին վերջ տալու համար: Ինձ համար զարմանալի էր եւ, անկեղծ ասած` հաճելի, երբ ՌԴ դեսպանատան ու այլ երկրների դեսպանատների կողմից դրված ծաղկեպսակների կողքին դրված էր նաեւ Եվրոպական միության պատվիրակության կողմից դրված ծաղկեպսակը: Սա խոսում է այն մասին, որ ամեն դեպքում, Եվրոպական միության պաշտոնյաները կամ գոնե բնակչության մի հատված հիշում է Երկրորդ աշխարհամարտը եւ Հայրենական մեծ պատերազմը, ու ներքուստ իրենք էլ, երեւի թե, համաձայն չեն այն քաղաքականության հետ, որը վարվում է պետական այրերի կողմից: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում