էս բանաստեղծության ի՞նչն է «ծանր վիրավորանք». Մելիքյանը ստանձնել է Աղեկյանի պաշտպանությունը
Իրավական
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է Երեւանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի պաշտպանությունը՝ «ծանր վիրավորանքի», ինչպես պաշտպանն է նշել` «հիասքանչ» հոդվածով։
«Վստահորդիս մեղադրում են շատ գողտրիկ մի բանաստեղծության համար (կցվում է)։ Ընդ որում, բանաստեղծությունը գրված է հայ գուսանական արվեստի բոլոր ավանդույթների պահպանմամբ՝ գեղեցիկ փոխաբերություններով, պատկերավորումներով, տաղաչափական համարձակ լուծումներով։ Դե հիմա ես չեմ՝ դուք եք։ Դե ասեք՝ էս բանաստեղծության ի՞նչն է «ծանր վիրավորանք», - գրել է Մելիքյանը: