Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործի հետքերով.դատապարտյալը առողջական լուրջ խնդիրներ ունի.NewsMedia.am

Իրավական

NewsMedia.am-ի զրուցակիցն է (Սկանդալային հայտնին Տեսանյութի՝մահակով եւ հակագազով խոշտանգման ենթարկված տղամարդու) Արմեն Մարտիրոսյանի բարեկամուհի Մերի Գրիգորյանը:


-Հարգելի Մերի, ինչպիսի զարգացումներ կան խոշտանգման հայտնի Տեսանյութի հրապարակումից հետո (այսպես ասած՝մինչ օրս): Որքանով որ տեղյակ եմ, սկանդալային այդ գործի հետ կապված պարբերաբար հետաձգվում են դատական նիստերը:Ըստ Ձեզ, ինչու. ո՞րն է պատճառը:

-Անկեղծ ասած՝ դատական նիստերը հետաձգվում են բազմապիսի պատճառներով., եւ այս ձգձգումները հաստատապես ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Սպասում ենք հաջորդ նիստին։


-Ինչպե՞ս է Ձեր զարմիկի՝ դատապարտյալ Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակը ։ NewsMedia.am-ը նրա առողջական վիճակի մասին մեկ անգամ չէ որ բարձարձայնել է՝հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:

- Այս առումով խիստ տարակուսանքի մեջ ենք, որ ՀՀ ոստիկանների կողմից, այսինքն՝ ՀՀ պետության կողմից տարիներ առաջ խոշտանգված քաղաքացին հումանիստական ու իրավական վերաբերմունքի չի արժանանում ներկա պահին։ Ներկայումս Ա․ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար չէ, գանգատներ կան սրտի, շնչառության հետ կապված, որոնք ուղիղ արդյունքն են այն բանի, որ նա տարիներ առաջ ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում։

Հետեւաբար, խնդրում եմ Արմավիրի ՔԿՀ - ի գլխավոր բժիշկ Գեւորգ Գեժոյանին առանձնակի ուշադրության կենտրոնում պահել՝ տարիներ առաջ, օրենքի ուժով խիստ անարդարացիորեն դատապարտված, պետության կողմից խաշտանգված քաղաքացու առողջությանը, ընդառաջել նրան ու բուժ.օգնություն ցուցաբերել գոնե Արմավիր ՔԿՀ -ի հիվանդանոցում։ Մեր՝ նրա բարեկամների այս խնդրանքը մի մեծ բան չէ, հատկապես այն դեպքում ,երբ հիմա, ներկա իշխանությունները փորձում են վերականգնել Հայաստանի Հանրապետության անունը՝ որպես արդարադատ երկիր. միջազգային իրավական արենայում։

Հիշեցնենք՝ 2019 թ. NewsMedia.am էլ օրաթերթը հրապարկել էր . «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են մի քանի հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանին եւ նույն բաժնի նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանին, որը այժմ Ճամբարակի բաժնի պետն է, նրա լիազորությունները կասեցված են: Նախաքննության ընթացքում պարզվեց նաեւ ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որը ճանաչվեց տուժող։ Նշենք, որ երկու մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է.իսկ գործն ուղարկվել էր դատարան, եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լ. Գրիգորյանին:

Սկզբնաղբյուր Newsmedia.am

ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ՀԱՅՏՆԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)