ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդալ բջջային տարբերակը)

Խունտան զարմանալիորեն փորձում է «դաժան դիկտատուրայի» դեր խաղալ, բայց ինչպես միշտ, ստացվում է տնազ: Այսպես, առավոտյան փաստաբան Բենիկ Գալստյանն ահազանգեց. «Այսօր` ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ` խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ բնակարան եւ նրան տարել անհայտ ուղղությամբ: Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»: Հետո արագ պարզվեց, որ անհասկանալի նպատակներով երիտասարդ քաղաքական գործչին տարել են Գյումրի, այնուհետ նա ազատ արձակվեց, եւ պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ վերադարձավ մայրաքաղաք` անհնազանդության ակցիաներին իր մասնակցությունը շարունակելու: Այս ամբողջ պատմությունը զարմանալիորեն ցույց է տալիս` այս կապիտուլյանտներից «պինոչետ» չի ստացվի, շատ մանր ու էժան են դրա համար: Եվ Արմեն Աշոտյանն իրավամբ արձանագրեց. «Այս ստոր ձեռագրով Հենրիխին եւ մեզ վախեցնել չի ստացվի, գործ սարքել` նույնպես: Նիկոլի բռնապետական երազախաբությունը սպասարկող ուժայիններին` ամոթ եւ պարսավանքի ցից»:

Ոստիկաններն էլ այնպիսի սանձարձակ բռնություն են ծավալել ցուցարարների հանդեպ, որ անգամ ՔՊ-ական ՄԻՊ-ը արձանագրել է բազում զարմանալի դեպքեր, մասնավորապես. «Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան: Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետեւ մեքենայում նաեւ հայհոյել»: Իսկ ամենախայտառակ միջադեպը, որն արձանագրել են տեսախցիկները` որ սեւբերետավոր ոմն արարած նաեւ թքում է բերման ենթարկվածի վրա... Ի դեպ, մամուլին արդեն հայտնի է դարձել, որ հիշյալ` ուղտերի դասին պատկանող մենթազավրը ոստիկանության զորքերի հատուկ վաշտի պայմանագրային ծառայող է, հրամանատար, փոխգնդապետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՔԱՐՅԱՆՆ է: Դե ինչ ասես... յա՜խք:

Սակայն անդրադառնանք ավելի պոզիտիվ թեմաների: Մայիսի 8-ին` «Հարսանիք լեռներում» օպերացիայի 30-ամյա տարեդարձին բազում ընդդիմադիրների ուղղվել է այն հարցը` ինչպե՞ս պետք է Շուշին վերադարձվի մայր հայրենիքի գիրկը: Այդ հարցը քանիցս ուղղվել էր Ֆրանսիայի հրապարակ եկած ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով 30 տարի առաջ իր ստորագրությամբ վավերացրել էր օպերացիայի պլանը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զարմանալի լակոնիկ պատասխան է տվել այդ հարցին` ինչ պետք է անել Շուշին կրկին հայկական դարձնելու համար. «Դրա համար պետք է, որ նրանք, ովքեր Շուշին հայկական չեն համարում, գնան իրենց տները, որից հետո կարողանան մարդիկ, ովքեր հայկական են համարում, լրջորեն զբաղվել այդ հարցով»: Սպարտացիների հակիրճությանը չզիջող պատասխան է` հստակ եւ սպառիչ: Եվ իրոք, որեւէ ազգային գերխնդրով լրջորեն զբաղվել հնարավոր է միայն այս չհայ խունտայից ձերբազատվելուց հետո: Իսկ առանց դրա, որեւէ խնդրի լուծումը գործնականում անհնարին է, եւ դա թող ականջին օղ անեն բազում «բազմոցային» փորձագետները, ովքեր վերամբարձ քննադատում են պայքարողներին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում