Յունիբանկի աջակցությամբ վերակառուցվեց սահմանամերձ Նռնաձոր գյուղի բացօթյա մարզադաշտը

Տնտեսություն
Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր գյուղում մայիսի 8-ին տեղի ունեցավ դպրոցին կից վերակառուցված բացօթյա մարզադաշտի բացման արարողությունը: Աշխատանքներն իրականացվել են «Յունիբանկ» ԲԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ:
 
Մարզադաշտի բացման արարողությանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելը, Նռնաձոր գյուղի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանը, Մեղրիի Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները և գյուղի բնակիչները:
 
«Տևական ժամանակ է, ինչ Յունիբանկը սահմանամերձ շրջաններում իրականացնում է դպրոցների աջակցման իր ծրագիրը: Մեր անմիջական մասնակցությամբ մարզերի դպրոցներում բացվել են տասնյակից ավելի համակարգչային դասարաններ, «Արմաթ» լաբորատորիաներ, վերակառուցվել են մարզադաշտեր, և այլն: Այս անգամ մեծ սիրով ընդունեցինք Մեղրիի զարգացման հիմնադրամի առաջարկը՝ աջակցել Նռնաձորի մարզադաշտի վերակառուցմանը: Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,- նշեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը:
 
«Անգամ փոքր ուշադրությունը կարևոր է և ոգևորիչ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, մասնավորապես «Յունիբանկ» ԲԲԸ ղեկավարությանը, ովքեր աջակցեցին այս նախագծի կյանքի կոչմանը: Փոքր քայլերով, բայց հաստատակամ գնում ենք մեր նպատակաների իրագործմանը, այն է՝ հզոր ու շեն սահմանամերձ գյուղեր, հաղթանակած Հայրենիք»,-բացման հանդիսավոր արարողությանը նշեց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը:
 
Ծրագրի նպատակն էր՝ Նռնաձոր գյուղում ունենալով ժամանակակից ու հարմարավետ մարզադաշտ՝ զարկ տալ մասսայական սպորտին, ստեղծել երեխաների ժամանցի համար ևս մեկ հնարավորություն: Ծրագիրը կրում էր նաև սոցիալական բաղադրիչ՝ շինարարական աշխատանքներում ներգրավված էր Նռնաձոր գյուղի բնակչությունը:
 
Միջոցառումն ավարտվեց Մեղրիի Մարզամշակութային կենտրոնի սաների երաժշտական համարներով ու հյուրասիրությամբ:
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում