«Սերժ Սարգսյանը գնաց թողնելով Արցախ-Հայաստան, հզոր և օրեցօր էլ ավելի հզորացող տնտեսություն ու բանակ։»

Թավշյա տեռոր

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանը, վերլուծելով Էդմոն Մարուքյանի ճամարտակություններն, արձանագրում է.

Այօր ՀՀ Վարչապետի Հատուկ հանձնարարությունների դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, երևի թե անգիտակից կերպով, կապ հաստատելով երկնային ուժերի հետ, բերանից 1-2 խոսք է թռցրել, բարբառելով մարգարեական ճշմարտություններ։ Նա ասում է․ «Եթե մենք նախորդ հաղթանակներից հետո այդ ուժեղ պետությունը կառուցած լինեին, այսօրվան հասած չէինք լինի»։ Հիրավի նա իր խոսքով ցանկացել է ցեխ նետել «նախկինների» ժամանակաշրջանի համար, սակայն չգիտակցելով, որ ցեխը նախկիններին չի հասնի, այլ կմնա հենց իր ձեռքերի վրա, քանի որ պատմությունը մնում է պատմություն։ Ցանկացած բանիմաց և գիտակից մարդ հասկանում է, թե ով է հողատուն ու դավաճանը և ով է պետությունը հասցրել այս օրվան։
1998 թ. փետրվարի 3-ին, հողատվության նախապատրաստվող իր քաղաքականությամբ հայտնի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որից հետո նախգահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, ով որ երկրում հիրավի գոյություն ունեցող մի շարք խնդիրների առկայութայն դեպքում անգամ հաջողվեց պահպանել պետությունը, չկորցնել Արցախի տարածքները, հզորացնել բանակը, եթե ոչ թե հնարավորի մաքսիմալ չափով, համենայնդեպս այնքանով, որքանով որ բավարար էր, որ օր ու գիշեր զինվող, պատրաստվող և բանակի վրա միլիարդավոր նավթադոլարներ ծախսող Ադրբեջանը, որն անդադար հարմար առիթի էր սպասում՝ մի օր անգամ չմտածեց Հայաստան-Արցախի վրա լայնածավալ հարձակում գործելու և Ղարաբաղյան կոնֆլիկտը պատերազմական ճանապարհով լուծելու մասին։
2008-ի նախագահական ընտրություններից և դրան հաջորդած մարտի 1-յան հանրահայտ խժդժություններից հետո, որոնց հեղինակներից մեկը հենց այսօրվա ՀՀ վարչապետ Ն Փաշինյանն է՝ իշխանության եկած 3-րդ նախագահին՝ Սերժ Ազատի Սարգսյանին էլ հաջողվեց Մարտի 1-յան քաղաքական ճգնաժամից, դրա պատճառով Հայաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից, կասեցված, կիսատ մնացած և խզվոծ գործարքների տակից հանել պետությունն առանց էական կորուստներ կրելու և առանց արտաքին պարտքը էապես մեծացնելու։ Նա ստիպված եղավ համագործակցել և՜ ԱՄՆ-ի և՜ Եվրոպայի և Ռուսաստանի հետ, ստիպված եղավ որոշակի բաներում զիջել բոլորին, սակայն փոխարենը կարողացավ 2008-ի վատ հետևանքների հաշվին Հայաստանը Աֆղանստանի նման մի բան սարքելու հնարավոր օտարերկրյա գործակալների բոլոր ջանքերը ձախողել։
2016-ի Ապրիլին տեղի ունեցավ 4-օրյա կոչված պատերազմը, որի ժամանակ Սերժ Սարգսյանին միանշական հաջողվեց կատարել գլխավորը՝ պահպանել Հայաստանի և Արցախի ամբողջականությունը, խուսափել մարդկային և տարածքաին շաշոփելի կորուստներից, որից անմիջոպես հետո՝ Հայաստանի բանակը դարձրեց էլ ավելի կայացած, հզոր և ժամանակակից։
2018-ին նույն Սերժ Սարգսյանը իր աթոռը զիջեց Կարեն Կարեպետյանին, որից էլ հետագայում «Հեղափոխության» դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ստացավ երկրի ղեկավարի պաշտոնը։ 2018-ին Սերժ Սարգսյանը պաշտոնաթող եղավ առանց Երևանի փողոցներում խժդժություններ ստեղծելու, խուսափելով անգամ 1 մարդային արյունից, խոսափելով գործանակն և միջպետական պայմանագրերի և գործարքների խզումից, արտակարգ դրության սահմանելուց, Հայաստանը կրկին պատժամիջոցների առաջ հայտնվեցնելուց։ Նա հեռացավ առանց Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում գցելուց կամ անգամ սասանելուց։ Նա գնաց թողնելով Արցախ-Հայաստան, հզոր և օրեցօր էլ ավելի հզորացող տնտեսություն ու բանակ։
Իսկ ի՞նչ արեց 2 տարվա մեջ այդ ամենը ստացած Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում բարձր պաշտոնների արժանացան տվյալ ոլորտներում գեթ 1 օր անգամ իրենց կյանքում չաշխատած անձինք, որը Հայաստանի համար հավասար է հանցանքի և դավաճանության։
Բանակում թույլատրվեց հեռախոս կրելը առանց անհրաժեշտ հակաօդային պաշտպանությունը ապահովելու։ Կատարվեցին մի շարք անհասկանալի և անտրամաբանական նշանակումներ և փոփոխություններ։ Հանցանքներ, որոնք հանգեցրին 2020-ի 44-օրյա խայտառակ դավաճանված պատերազմին, պարտությանն ու կապիտուլիացիային։
Էդմոն Մարուքյանը ևս մեկ «մարգարեական» բացահայտում է արել․ «Հիմա ուժեղ պետություն կառուցելու ժամանակ է»: Այո` հիմա իսկապես ուժեղ պետություն կառուցելու ժամանակն է և պարզից էլ պարզ է մի բան, որ Հայաստանը միջազգային ասպարեզում ստորացրած, կքած այս չինովնիկները, որոնք Բանակն ու Արցախը հասցրել են այս վիճակին՝ չեն կարող այդ ամենն իրականացնել և նրանք պիտի հեռանան։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)