Մեր պաշտպանյալը քաղբանտարկյալ է «ժողովրդավարության բաստիոնում». փաստաբաններն արձագանքում են քննչական կոմիտեին

Իրավական
ՀՀ քննչական կոմիտեի կողմից այսօր պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել այն մասին, թե քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է։ Քննչական կոմիտեի կողմից հայտնած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր ձերբակալվել են:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Անդրադառնալով վերոնշյալին՝ փաստաբաններ ԱՐԹՈՒՐ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ու ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԸ, որոնք հանդիսանում են այս պատմության մեջ հայտնված Ա. Մ.-ի պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, նշված տեղեկությունների առնչությամբ ցանկանում ենք մեր հանրությանը մի շարք կարեւոր պարզաբանումներ ներկայացնել։ Այսպես, Քննչական կոմիտեն իր տարածած հայտարարության մեջ հատուկ հետեւողականությամբ «պատահաբար» մոռացել է նշել, որ մեր պաշտպանյալ Ա. Մ.-ի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքը բավարարվել է, եւ այն ճանաչվել է ոչ իրավաչափ (ապօրինի), քանի որ ձերբակալումն իրականացվել է ոչ միայն դրա համար սահմանված առավելագույն ժամկետի էական խախտմամբ, այլեւ առհասարակ գործ ունենք բառիս իրավաբանական իմաստով ԱՆՆՊԱՏԱԿ ձերբակալման հետ։
 
Նույնպիսի համառ «պատահականությամբ» Քննչական կոմիտեն իր հայտնած տեղեկատվության մեջ «մոռացել է» նշել, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է միայն ՄԱՍՆԱԿԻ եւ 2 (երկու) անչափահաս երեխաների հայր, նախկինում երբեք չդատված, հասարակության եւ հատկապես պատերազմում զոհված զինծառայողների ծնողների շրջանում հարգանք վայելող մեր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 1 (մեկ) ամիս ժամկետով կալանավորումը։
 
Բացի այդ, լավ կլիներ, որ Քննչական կոմիտեն հանրությանն իրազեկեր, թե այդ ի՞նչ անհրաժեշտությամբ պայմանավորված է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը ՔԿ-ի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնից ժամերի ընթացքում տեղափոխվել ՔԿ-ի Երեւան քաղաքի վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժին։
 
Լավ կլիներ նաեւ, որ ՔԿ-ն պարզաբաներ թե ի՞նչ նպատակ հետապնդելով է նախքան կալանքի միջնորդություն ներկայացնելը հարցաքննել միայն իրավապահ մարմնի ծառայողներին (գերատեսչական շահով կաշկանդված), բայց ոչ տվյալ դեպքին ականատես ցանկացած որեւէ այլ գեթ մեկ անձի։ Պաշտպանական կողմի համար թե ՔԿ-ի տարածած այս հայտարարությունից առաջ եւ թե հատկապես դրանից հետո առավել քան ակնհայտ է, որ մեր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ուղիղ կապված է նրա քաղաքական հայացքների հետ եւ պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով։
Առավել պատկերավոր ասած՝ մեր պաշտպանյալը քաղբանտարկյալ է «ժողովրդավարության բաստիոնում»։
 
Մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն իր բովանդակությամբ այնքան ներքին հակասականություններ ունի, որ միանգամից պարզ է դառնում իրականության հետ դրա որեւէ աղերս չունենալու հանգամանքը։ Ուստի, համոզված ենք, որ այս ապօրինի մեղադրանքը երկար կյանք ունենալ չի կարող։
Սույն ապօրինի քրեական հետապնդման այլ մանրամասների մասին կխոսենք առաջիկայում։
 
Հ.Գ. Կարծում ենք, որ իրավապահ մարմինների այսօրինակ աղճատված հայտարարությունները ոչ թե հանրությանը հուզող քրեական գործերով տեղեկություններ տրամադրելու, այլ վախի մթնոլորտ տարածելու եղանակով մեր հայրենակիցներին իրենց սահմանադրական իրավունքներից չօգտվելու կոչ անելու նպատակ են հետապնդում»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում