«Նախկինների թալանած»-ը հետ բերելու պատրվակով այս «Նապոլեոն» Նիկոլը 4 տարի առաջ եկավ իշխանության. Հայկ Կիսեբլյան

Թավշյա տեռոր
«Նախկինների թալանած»-ը հետ բերելու պատրվակով այս «Նապոլեոն» Նիկոլը 4 տարի առաջ եկավ իշխանության։
Նա դրան հասավ տարիներ շարունակ «նախկինների» թալանածների, ամբարո արարքների, հանցագործությունների և այլ արարքների մասին ուռճացված և կեղծ լուրեր, զզվանք, ատելություն տարածելով, մարդանց կատաղած շան նման մի շարք իշխանավորների դեմ լարելով, սադրելով, թե «դուք լավ չեք ապրում նրանց մեղքով, ձեր դժբախտություններում նրանք են մեղավոր....»։
2018- թվակսնի գարնանը Հայաստանի բնակչությունը դուրս եկավ փողոց և մերժեց «նախկիններին» Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների տարիներ տևած այդ ատելության խոսքից դրդված, առաջացած զզվանքի մթնոլորտում և Նիկոլ Փաշինյանի «թալանը վերադարձնելով» զարթոնք ապրելու հույսով, քանզի Փաշինյանը հիրավի «նախկիններ»-ից ազատվելուց անմիջապես հետո, ժողովրդին տրամադրվելիք ոսկե սարեր էր խոստանում` թռիչքաձև աճ։
Սակայն ոսկե սարերն այդպես էլ տեղ չհասան։
2018-ի իշխանափոխությունից հետո, Հայաստանում թերևս կար մի ստվար զանգված, որը հիրավի հավատում էր, ուր որ է «նախկինների տարած»-ը հետ կբերվի ու կբաժանվի ժողովրդին, սակայն նման բան պատկերացնող անձանց թիվը քչացավ օրեցօր և ժամ առ ժամ։ Ժողովրդին մնաց միայն այս ու այն տեղ արված «աննախադեպ» ծավալի ասֆալտը, այդ էլ մեծապես արտաքին պարտքի ավելացման շնորհիվ, քանի որ «նախկինների թալանած»-ը այդպես էլ չվերադարձվեց ու չի՛ վերադարձվելու։
2018-2020 թվականներին նրան հաջողվեց մի շարք կամայականություններ իրականացնել, անպատիժ մնալով, քանի որ «նախկինների թալանածը հետ բերող»-ի լուսապսակը անձեռնամխելիության քող էր ստեղծում նրա շուրջ։ 2020-թվականի դավաճանված պատերազմում երկիրը խայտառակ պարտություն տանելուց, կապիտուլյացիան ստորագրելուց հետո ևս նրան հաջողվեց իշխանության ղեկին մնալ իր այս «նախկինների թալանսծը հետ բերող»-ի տիտղոսով, որը սակայն այսօր արդեն մաշվել է։ Այսօր արդեն պարզ է դառնում, որ ժողովրդի «փրկիչ» վարչապետը կարող է ապրել միայն զոդված դարպասների ու ճաղավանդակների հետևում, ժողովրդից մեկուսացված ու թիկնազորով շրջապատված։
Նախկինում Երևանի փողոցները լիքն էին «Նիկոլի թասիբը» պաշտպանող մոլորյալ քաղաքացիներով, իսկ այժմ` 1000-ից մեկն է համարձակվում փողոցում բացահայտ սատարել նրան։ Ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ, Փաշինյանին արդարացնելու և «թասիբը պաշտպանելու» գործը փողոցում ստանձնում են հազիվ 1-2 հոգի` եզակի մոլորյալնել։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)