Առանց ստիպելու՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Մկրտիչ Մինասյան

Տեսանյութեր

ԱԺ մի քանի գումարման ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ`  լաոն արդեն արթնացել է: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ ժողովուրդը համոզվել է` իշխանության խոսքերում ճշմարտության տարր անգամ չկա: 

– Ականջահաճո խոսքերով խաբել են ժողովրդին: Իսկ ճշմարտությունն այն է, որ ինչքան շուտ նրանք հեռանան իշխանությունից, այնքան շուտ ազգային, պետական հարցերը լուծում կստանան: Այսօր ամեն ինչ հայտնվել է քաոսի մեջ, որի պատճառը ոչ թե ընդդիմության` փողոցում իրականացվող միջոցառումներն են, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը, որոնք չգիտեն պետականությունն ինչ է եւ բացի խոստումներից, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել: Հուսով եմ, որ ճշմարտությունը կհաղթի, ժողովրդի պահանջը իրականություն կդառնա: Միայն մի բան եմ խնդրում, որ ամեն ինչ լինի խաղաղ ճանապարհով:

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես իրավիճակի հանգուցալուծում, առաջարկում է, որ  Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նստեն մեկ սեղանի շուրջ եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք գտնեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մի անգամ իմ հարցազրույցներից մեկում հղում եմ արել Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանն ազգային պատուհաս է, եւ ազգն իրեն չի ներելու, եւ ասել եմ, որ իսկապես, ճիշտ է: Սակայն, ասօր ինչ-ինչ պատճառներից ելնելով կամ ինչ-ինչ կենտրոններից նոր հրահանգներ ստանալով` ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխել է իր կարծիքը: Ափսոսում եմ, որ այդ տարիքի եւ այդքան մեծ փորձառություն ունեցող պետական գործիչը պաշտպանում է մեկին, որը ո՛չ պետական է, ո՛չ քաղաքական, այլ խաբկանքի իշխանություն ձեւավորող մարդ է: Հույս ունեմ, որ «ձայն բազմաց, ձայն Աստծո» կարգախոսն այս դեպքում կյանքի կկոչվի: Լաոն զարթնել է եւ իր ժողովրդի համար պետք է կատարի նոր ընտրություն: Այսինքն` նախ սրան հեռացնել, ապա Սահմանադրության պահանջին համապատասխան` հենց նույն այս պառլամենտում հնարավոր է ուժերը համախմբել, նոր ազգային փրկության կառավարություն ձեւավորել` մինչեւ ժամանակը կգա, եւ կլինեն նոր ընտրություններ: Որ պետք է սա գնա, փաստ է, եւ այն բխում է ոչ միայն մեր հանրապետության եւ Արցախի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի շահերից: Որովհետեւ, եթե այսպես շարունակվի, կորցնելու ենք նաեւ Հայաստանը:

– Ընդդիմադիր հարթակից հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձեւավորվելու է ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Ո՞ւմ եք տեսնում գործադիրի ղեկին:

– Ես ինձ չեմ համարում այն մարդը, որ պետք է այդպիսի կանխատեսումներ անի, բայց որպես սկզբունք` պետք է լինի անաչառ մեկը եւ իր աշխատանքով ապացուցած, որ կարողություն ունի աշխատելու, պետական մտածողություն ունի, վերլուծող է եւ կառավարման արվեստին տիրապետող: Եվ անպայման պետք է լինի արհեստավարժների կառավարություն: Մենք ունենք նախկինում աշխատած լավագույն փորձ ունեցող անձինք, որոնք կարող են տարբեր բնագավառներում աշխատել: Նույնիսկ նախկին վարչապետները` Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք, կարող են ինչ-որ բնագավառներ ղեկավարել կամ գոնե գլխավոր խորհրդականներ լինել, որպեսզի կառավարությունը կարողանա, առավելագույնս նախկինի փորձը օգտագործելով, նոր պահանջների համապատասխան դրսեւորումները վերլուծելով, կառավարություն ձեւավորել: Այս անունները, որ տվեցի, ընդամենը որպես օրինակ եմ բերում: Նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց դրսեւորել են որպես բանիմաց եւ պետական մտածողությամբ` նրանց ուժերը պետք է օգտագործել: Նաեւ հրաշալի երիտասարդներ են հայտնվել հրապարակում, նրանց ուժերը նույնպես պետք է օգտագործել: Կյանքը շարունակվում է եւ անպայման երիտասարդները պետք է փոխարինեն փորձառու մարդկանց:

– Հավատո՞ւմ եք, որ նույն տեխնոլոգիաներով, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այդպես էլ հնարավոր լինելու է հեռացնել նրան:

– Սա է պայքարելու սահմանադրական ճանապարհը, բայց, իհարկե, պայքարի նոր գործիքակազմի մասին էլ պետք է մտածել: Ժողովուրդը պետք է հասկանա, որ ուրիշ ճանապարհ չկա, մինչեւ ստիպված չլինեն հեռանալ: Առանց ստիպելու` Նիկոլ Փաշինյանը չի հեռանա: Բայց պիտի խնդրեմ Աստծուն, որ եթե հնարավոր է, անարյուն տեղի ունենա: Չի բացառվում, որ ազգի պատուհասը նաեւ վերջին օրերին էլի պատուհաս կդառնա մեր ազգի գլխին: Եթե Աստված գոնե պայածառացնի մի պահ իր միտքը, կարող է քայլ անել եւ ասել` ինչ արել, արել եմ, բայց գոնե վերջին քայլն իմ պետության եւ ազգի նկատմամբ ճիշտ կատարեմ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում