ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈ՞Տ Է

Վերլուծություն

(ԲՋՋԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ)

Չէ, «Սիմփսոնների» ռեժիսորները ստախոս դուրս եկան, եկան` մուլտում «կանխատեսելով», որ 2022-ի մայիսի 5-ին Ուկրաինային ատոմային հարված կհասցվի: Նման է, որ այդ «ատոմային ռումբը» պայթեց Նիկոլի ուղեղում, այլապես այդքան վախեցած եւ իռացիոնալ վախեցած չէր լինի: Շրջում է այնպիսի ոստիկանական «զորքով», որ կհերիքեր Արցախի զավթած տարածքները հետ բերելու: Եվ այդ վախի պայմաններում դեռ պնդողներ կան, որ ընդդիմությունը կարող է ձախողվել...

ԽԱՌՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Տարբեր տեսակի օտարերկրյա ագենտներ բոլոր հնարավոր տեղեկատվական ռեսուրսներով փչում են փուչիկը, որ Նիկոլն իրոք «ահավոր» բաներ ուներ բացահայտելու ԱԺ ամբիոնից, եթե ընդդիմադիրները դահլիճից չհեռանային: Հիմնականում փսփսում են, թե ընդդիմադիրներն են հանձնել Քարագլուխը եւ Փարուխը... Առավել ջանասիրաբար բամբասում են ԱԺԲ-ամերձ ռեսուրսները, որոնք արդեն անցել են ոստիկանական բռնությունների գովաբանմանը եւ Արարատ Միրզոյանի ամերիկյան այցով հիանալուն...

Պատռվում է նաեւ Նիկոլին թաքուն սատարող այլ  գործիչների դիմակը: Առաջին հերթին` դա վերաբերում է Լեւոն Ակոպիչի «լավաշ» հոդվածին, որի մեխը հետեւյալն է. «Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչը, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեեւ դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը:

Հետեւաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ` Իշխան Սաղաթելյանը, միեւնույն է` նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրը, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, եւ մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը»:

Այդ խառնակչությանն ընդդիմությունն առայժմ պատասխանում է բավականին բարեկիրթ, բայց հիմնավոր: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը դա ներկայացրել է լակոնիկ կետերով.

  1. Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»: Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին:

ա. 2018-ից հետո արտաքին քաղաքականության եւ Արցախյան բանակցային գործընթացի տոտալ ձախողումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է:

բ. Էժան պոպուլիզմով, կործանարար կադրային քաղաքականությամբ եւ համակարգային վարկաբեկմամբ բանակի կազմաքանդումը ամբողջությամբ Փաշինյանի խղճին է:

գ. 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողված պետական կառավարումը, տապալված մոբիլիզացիան, ողորմելի արտաքին քաղաքականությունը եւ այս ամենի հետեւանք` ցավոտ պարտությունն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է:

դ. Ի վերջո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խայտառակ տեքստը անձամբ Նիկոլի քաղաքական եւ պատմական պատասխանատվությամբ կապիտուլյացիան էր:

  1. Երբ հեղինակն առաջարկում է «Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ եւ ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», անհասկանալի է, թե ինչի՞ շուրջ բանակցել Նիկոլի հետ: Արցախը հակառակորդին զիջելո՞ւ: Հայրենիքը մաս-մաս տալո՞ւ: Պետության ինքնիշխանությունը զրոյացնելո՞ւ:
  2. Համամիտ չեմ հեղինակի նաեւ հետեւյալ մտքի հետ, թե ով էլ լինի` «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: Պարոն նախագահ, ֆատալիզմի այս դրեւորումը ոչ տեղին է, ոչ էլ արդարացված: Դուք պիտի որ լավ իմանաք, թե ինչպես է Փաշինյանը ճկվել գեոպոլիտիկ շպագատի վրա, թե ինչպես է հետեւողականորեն հանձնում Հայաստանի մնացած բանակցային դիրքերը:

ՀՀԿ փոխնախագահը եզրակացնում է. «Վերջիվերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանդիսանալով փորձառու եւ հմուտ դիվանագիտական եւ քաղաքական գործիչ, չի կարող չհասկանալ, որ պարտվածի բանակցածը մի բան է, չպարտվածի բանակցածը` մեկ այլ: Հակառակորդի կողմից ծաղրանքի ենթարկվածի հոգեբանությունը մի բան է, արժանապատիվ բանակցողինը` մեկ այլ:

Հետգրության փոխարեն: Պարոն նախագահ, հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ»:

9-ՐԴ ԱԼԻՔԸ

nolik 

Դե, իսկ ավելի «մանրերի» խառնակչության վրա ժամանակ չծախսենք: Անգամ եթե «Դիմադրության շարժման» ներքին հակասությունների մասին շշուկների մի մասը ճշմարիտ է, Շարժումն անցել է «անդառնալիության կետը», եւ նաեւ ինքն է թելադրող դարձել քաղաքական գործիչների համար:

Հայկ Մամիջանյանը փաստում է. «Նիկոլը իշխանություն ունի մենակ դաչեքում, էն էլ վիճելի է` ով է էնտեղ իշխանությունը»: Մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը համոզված է, որ Հայաստանում հիմա երկիշխանություն է, հետեւաբար հաջորդ փուլը Նիկոլի անխուսափելի իշխանազրկումն է:

Տիգրան Աբրահամյանն էլ ներկայացնում է «ռեժիմի խուճապի» այլ վկայություն: Ոստիկանությունը խոշոր խմբերով միանում է երթի մասնակիցներին, բողոքի ակցիաները ուղեկցվում էր ոստիկանների մեծ ագրեսիվությամբ: Ակնհայտ է, որ կան ոստիկաններ, ովքեր, բառիս բուն իմաստով, հաճույք են ստանում կոշտ միջոցներ գործադրելուց. նրանց հետ նույնիսկ փոքր առնչությունը զզվանք է առաջացնում, որովհետեւ գործում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական ցուցումներով: Կան ոստիկանության ծառայողներ, ովքեր փորձում են զերծ մնալ բախումներից, սակայն դրա պատճառով «վերեւների» ճնշումների ներքո են: «Ոստիկանապետը, որոշ բարձրաստիճան ոստիկաններ (ներքեւի օղակներին դեռ չեմ անդրադառնում) ակնհայտորեն պաշտպանում են գործող իշխանությունների թուրքական օրակարգը, ինչի համար դեռ պատասխան են տալու»,- վստահ է պատգամավորը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի փաստարկմամբ էլ. «Նիկոլիզմի դեմ պայքարը չպետք է լինի հովհարային անջատումներով:

Հերիք է ասեք` մինչեւ x ժամը կապիտուլյանտը չգնաց, էլ չեմ գալու միտինգի:

Միտինգի գալով` ոչ մեկը մյուսին լավություն չի անում:

Ով հոգնում է պայքարից` համակերպվում է «թուրքական վիլայեթ» դառնալու իրողության հետ:

Սա նյարդերի պայքար է:

Նիկոլը Հայաստանում լեգիտիմ չէ:

Սա ակնհայտ է:

Նա թաքնված է օլիգարխների «ախրաննիկների» ու ուժայինների թիկունքում:

Նիկոլը նույնիսկ Աժ ամբիոնին է թիկնապահով մոտենում, իսկ դա նշանակում է, որ պետք է ուժեղացնել պայքարն ու նրա հեռացումը պարտադիր լինելու է»:

Իսկ հանրահավաքների առավել հուժկու ալիքին ընդառաջ եվրոպական իշխող եւ ամենախոշոր կուսակցությունը գնահատական է տալիս Հայաստանի վերջին զարգացումներին.

- Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով եւ ուժային գործողություններով եւ դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը:

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը եւ զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից:

Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարեւորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, եւ մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ հորդորում ենք կողմերին աջակցել դրանց:

Այսպիսով, Նիկոլենց համար Եվրոպական աջակցությունն էլ պրծավ: Ռուսները չեզոք են, ամերիկացիք էլ... ընթացքը ցույց կտա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում