ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Արդեն եղել է արտահոսք, որ նախքան ԱԺ շենքից հեռանալը, Նիկոլը փակ քննարկում է ունեցել ՔՊ-ականների հետ, որի ժամանակ չի բացառել, որ ակցիաները շարունակվելու դեպքում կարող է նաեւ հրաժարական ներկայացնել: Պատճառը` ոչ բոլոր ոստիկանական ստորաբաժանումներն են պատրաստ մասնակցել ժողովրդի ծեծուջարդին: Մեր աղբյուրի խոսքով` ՔՊ-ականները դրանից հետո ավելի լեղաճաք են, քան Նիկոլը: Չեն կողմնորոշվում` «վոժդը» իսկապե՞ս հող է նախապատրաստում փախուստի համար, թե՞ տրամադրություններն է ստուգում, քանի որ արդեն համառորեն լուրեր են շրջանառվում, որ առանձին ՔՊ-ականներ սկսել են կոնտակտներ փնտրել` ընդդիմության հետ բանակցելու համար, եւ Նիկոլն ուզում է բացահայտել առնետավազքի հակվածներին: Բա լեղաճաք կլինեն, զի չգիտեն ո՞ր վարքագիծն է ավելի լավ սեփական կաշին փրկելու համար:
https://iravunk.com/sim/?p=226138&l=am/