Վարչապետի աթոռին սոսնձնվածը չի կարող երկար այդ աթոռը պահել. Կարինե Աճեմյան

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային պայքարը շարունակվում է «նահանջ չկա, հետքայլ չկա, հոգնել չկա» բանաձեւով: Ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

«Ե՛Վ ՔԱՂԱՔԱԿԱՆ, Ե՛Վ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»

– Արդեն տեւական ժամանակ է, ինչ հանրահավաքներ, երթեր ու ակցիաներ են տեղի ունենում փողոցում: Ինչպե՞ս կգնահատեք պայքարի ներկա փուլն ու ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

– Համոզված եմ, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Ակնհայտ է, որ արդեն ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյահոգեբանական ճգնաժամ է մեր երկրում, ինչը պետք է հանգուցալուծվի: Գնալով ակցիաների, երթերի տեմպը եւ մարդկանց քանակը մեծանում է: Շատուշատ մարդիկ սկզբում թերահավատ էին, բայց հիմա միանում են մեզ թե՛ երթերի, թե՛ ակցիաների ու հանրահավաքների ժամանակ: Հույսը, որ ինչ-որ բան կարող է փոխվել, իրենց մեջ էլ է արթնացել: Վարչապետի աթոռին սոսնձվածը չի կարող երկար այդ աթոռը պահել: Ուստի` համոզված եմ, որ անպայման հանգուցալուծումը լինելու է այն ձեւով, ինչպես պատկերացնում ենք: Այսինքն`  իր եւ իր խմբակի հեռանալով, որովհետեւ այսպես չի կարող շարունակվել: Տեսեք, թե ինչ է կատարվում միջազգային ասպարեզում` մեզ հետ կապված, թե ինչպիսի հայտարարություններ է հնչեցվում Ալիեւի կողմից: Եվ դրան զուգահեռ Արցախի, Սյունիքի եւ ընդհանրապես Հայաստանի հետ կապված ինչ գործընթաց է իրականացնում այսօրվա իշխող խմբակը, ընդ որում` իրականում ոչ էլ գաղտնի: Հետեւապես, պետք է այնպես անենք, որ հանգուցալուծումն ինչքան հնարավոր է արագ իրականանա: Սա է մեր խնդիրը:

– Բայց Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն Ազգային ժողովում դեռ ծափահարում են իրենք իրենց: Ըստ Ձեզ` սա հուշում է իրենք ինքնավստահությա՞ն մասին, թե՞ վերջին ճիգերն են գործադրում:

– Իրականությունից կտրված են, եւ ադեկվատ չէ իրենց պահվածքը: Ըստ երեւույթին, իրենց նյարդերը չեն դիմանում եւ, ինչպես տեսնում եք, ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ որեւէ այլ պետական ինստիտուտում (թեպետ «ինստիտուտ» բառն այստեղ չէր կարելի օգտագործել, որովհետեւ բոլոր կառույցները ավերված են) չկա այլեւս աշխատանք, արարում: Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Ովքեր հայրենասեր են, ուզում են իրենց երկրին օգտակար լինել, նրանք պետք է նստած լինեին այն տեղերում, որտեղ նստած է այսօր իշխող խմբակը, որոնց տեղը փողոցում է: Իսկ հիմա ընդհանրապես իրենք պետք է լուսանցքից դուրս մնան, որովհետեւ ամեն ինչ ավերել են, ապականել, որեւէ խնդիր չկա, որը մեր երկիրը հիմա չունենա: Որեւէ հարցում չունենք կոնսեսուս, որեւէ երկրի հետ չունենք նորմալ հարաբերություններ: Բոլոր երկրների ղեկավարները պաշտպանում են իրենց երկրների շահերը, ընդ որում` նաեւ մեր երկրի, մեր տարածքների հաշվին, իսկ մեր երկրի, այսպես կոչված, ղեկավարը, զբաղված է հայրենիքը վաճառելով, հանձնելով: Ի վերջո, կարծում եմ` պետք է այս բողոքի ալիքը բարձրանա, եւ մարդիկ իրենց խոսքն ասեն: Մենք արդեն չորս տարի է` բացատրում ենք, թե ինչ է կատարվում: Այն ժամանակ, երբ նոր էր այս ամենը տեղի ունենում, ոգեւորված մարդիկ հեգնանքով ասում էին` «մի՞թե մտածում եք, որ ինքը գալիս է` հողերը տա, այդպիսի բան չի լինելու»: Հիմա այդ մարդկանց եմ դիմում` չէ՞ որ արդեն պարզից էլ պարզ է, թե ինչ է կատարվում, ուրեմն` պետք է ոտքի ելնեք, ձեր խոսքն ասեք:

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԱԹՈՌԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես իրավիճակի հանգուցալուծում, առաջարկում է, որ  Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նստեն մեկ սեղանի շուրջ եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք գտնեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Արդեն վաղուց այդպիսի բանակցություններ չեն կարող լինել, որովհետեւ բարիկադների տարբեր կողմերում են այդ մարդիկ: Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր մարդիկ են, որոնք իրենց հայրենիքի  համար են պայքարում, իսկ Նիկոլ Փաշինյանի համար իր աթոռը շատ ավելի մեծ արժեք ունի, քան հայրենիքը եւ ազգային արժեքները: Այս պարագայում աշխարհայացքների այնպիսի տարբերություն է, որ որեւէ եզր` իրար հետ նստելու եւ խոսելու, չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ առաջին նախագահը պարբերաբար ինչ-որ կարծիքներ է հայտնում, կուզեի, որ ինքը խոսեր հենց Փաշինյանի հետ: Եթե դեռեւս ունի ազդեցություն այդ մարդու վրա, թող բացատրի իրավիճակը, հորդորի, որ պետք է գնա, որպեսզի կարողանա երկիրը շնչի, ապրի եւ, ի վերջո, գոյատեւի, որովհետեւ այսօր մենք գոյատեւման խնդիր ենք լուծում:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ըստ Տեր-Պետրոսյանի, իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. «Նա ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետեւաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ` Իշխան Սաղաթելյանը, միեւնույնն է` նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»:

– Համաձայն չեմ: Կապիտուլիացիայի ակտն այն ձեւով, որով ստորագրել է Փաշինյանը,  ամբողջ պատասխանատվությունը նախ իր վրա է: Եթե հիշում եք, հրապարակում կանգնած ասում էր, թե` «Որեւէ հարց, որն առնչվում է Արցախին, միայնակ չեմ լուծելու, դուք եք որոշելու, ժողովուրդ ջան»: Բայց ոչ միայն ժողովուրդը տեղյակ չեղավ, այլ կարծում եմ` նաեւ իր «ուսապարկերը»` այն մարդիկ, որոնք իբր ներկայացնում են իշխանությունը,  ամենավերջինն են իմանում այդ փաստաթղթերի մասին, եթե, իհարկե, հենց ինքը նախօրոք իմանում է: Նա, պարզապես, ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Ռուսաստանին դեռեւս հաճոյանում է, սիրաշահում ու ծառայում: Մինչդեռ ծառայել պետք է միայն Հայաստանի Հանրապետությանը: Այնպես որ, այս պարագայում արդարացնել Փաշինյանին, կարծում եմ` բացարձակապես տեղին չէ: Ի դեպ, կան ուժեր, որոնք հնարավոր է, որ մի քիչ ուրիշ ուղղությամբ են մտածում, բայց նույն հակահայկական գծի մեջ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում