«Ի սկզբանե «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կառուցվում էր որպես եկեղեցի».ՎԱԼԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութեր

Մոտենում է Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը: Այս առիթով «Իրավունքը» հյուրընկալվեց «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան եւ զրուցեց թանգարանի տնօրեն ՎԱԼԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Պարոն Հակոբյան, կպատմե՞ք թանգարանի հետ կապված «Մայր Հայաստան» արձանի պատմությունը:

– Ի սկզբանե այս ամբողջ համալիրը կառուցվում էր որպես եկեղեցի: Քանի որ Խորհրդային Միության տարիներին հնարավոր չէր եկեղեցի բացել, ստիպված են եղել տեղադրել Ստալինի արձանը, որպեսզի ավարտին հասցնեն այս ամբողջ համալիրը: Եվ 1950թ.-ի նոյեմբերի 29-ին` խորհրդային կարգերը հաստատվելու 30-ամյակին, տեղադրվեց Ստալինի արձանը եւ մինչեւ 1962թ.-ը եղել է «Մայր Հայաստանի» արձանի տեղում: Հետո ապամոնտաժել են Ստալինի արձանն ու արդեն 1967թ. տեղադրել Արա Հարությունյանի քանդակած` «Մայր Հայաստանի» արձանը, իսկ 1970-ին` Հայրենական մեծ պատերազմի 25-ամյակի կապակցությամբ, արդեն բացվել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը, որը որ նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմին ունեցած մեր մասնակցությանը: Թանգարանը երկհարկ է: Առաջին հարկում ամբողջությամբ երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մեր հերոսների մասնակցության մասին պատմող իրեր, փաստաթղթեր ու նյութերն են: Մի փոքր մաս էլ Հայաստանի առաջին հանրապետության ` 1918-1920թթ. զինված ուժերին է նվիրված: Թանգարանը հիմնականում զինվորական թեմայով է: Երկրորդ հարկն ամբողջությամբ Շուշիի, Արցախի ազատագրման հետ է կապված: Եվ նաեւ մեր զորատեսակների մասին է: Մի փոքր հատված էլ ունենք` Քառօրյա պատերազմի հետ կապված:

Արցախի 44-օրյա պատերազմից նյութեր ունե՞ք:

– Ո՛չ, չունենք, որովհետեւ գտնվում է ուսումնասիրման փուլում:

Շուշիի հետ կապված` ի՞նչ ցուցադրություններ կան:

– Շուշիի ազատագրմանը նվիրված անկյուն ունենք, որտեղ կա օպերացիայի պլանը` քարտեզի տեսքով: Շուշիի ազատագրման դիարաման է: Ունենք Արկադի Տեր-Թադեւոսյանին` Կոմանդոսին նվիրված անկյուն:

Նաեւ ունեք մեր մարշալներին նվիրված անկյուն:

– Այո, ունենք մարշալ Բաղրամյանի, մարշալ Բաբաջանյանի, ծովակալ Իսակովի, մարշալ Խանֆերյանցի ցուցադրման ենթակա անկյուններ իրենց անձնական  իրերով, փաստաթղթերով:

Առաջիկայում ի՞նչ ցուցադրություններ ունեք:

– Այս պահին նոր ցուցադրության ենք պատրաստվում: Աշխատանքներ են տարվում հատուկ գնդի համար անկյուն ստեղծելուն: Երեւի տաս օրից կվերջացնենք: Կոմանդոսի` Արկադի Տեր Թադեւոսյանի համար նոր անկյուն ենք ստեղծել: Եվ Հայրենական մեծ պատերազմի մեր բուժաշխատողների մասնակցության վերաբերյալ կան նյութեր: Շատ հայ բժիշկներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:1941-1945թթ. ընթացքում յոթհարյուր իննսունինը բժիշկ շրջանավարտ է եղել, որից հինգ հարյուրը գնացել է ռազմաճակատ:

Ովքե՞ր են Ձեր այցելուները:

– Բավականին շատ են այցելում դպրոցներից: Այսօր, օրինակ` ունենք երեք էքսկուրսիա: Դպրոցների պահով մեզ մոտ կարգ է սահմանված, նախօրոք զանգում են: Մենք մատյան ունենք, լրացնում ենք, որ դպրոցից են, ովքեր են, քանի հոգի են: Տրամադրում ենք գիտաշխատող: Էքսկուրսավարը բացատրում, պատմում է թանգարանում պահվող նմուշների, իրերի մասին: Ինստիտուտներից են այցելում մեզ: Ունենք օտարերկրյա այցելուներ:

Արտասահմանցիներին հիմնականում ո՞ր հատվածն է հետաքրքրում:

– Ռուսներին ավելի շատ հետաքրքրում է Հայրենական մեծ պատերազմին վերաբերող ցուցադրությունների հատվածը:

Իսկ մեր դպրոցականների՞ն:

– Դպրոցականներին Արցախին վերաբերող հատվածն է հետաքրքրում:

Գիտական ի՞նչ աշխատանքներ են տարվում:

– Գրվում են հոդվածներ, արվում են ուսումնասիրություններ... Այս պահի դրությամբ կատարվում են ֆոնդերում պահվող իրերի, նյութերի, փաստաթղթերի թվայնացումներ: Թվայնացման պրոցեսի ընթացքում հայտնաբերվում են նորանոր իրեր, փաստաթղթեր, որոնք որ մեր կողմից ուսումնասիրվում են եւ դառնում հետագա ցուցադրության աղբյուր:

Գիտեք, մենք միշտ փնովել ենք կոմունիստական աշխատողներին, բայց որ հիմա վերլուծում ենք, օրինակ` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բավականին շատ հայեր են գնացել, կազմավորել մեր հայկական դիվիզիաները եւ քաջաբար կռվել մարտի դաշտում: Ու այդ քաղաշխատողներից բավականին շատ մարդ է մահացել: Կարծես թե իրենք պետք է չզոհվեին: Քաղաշխատողներ են իրենք, պետք է թիկունքում լինեին, բայց գնացել կռվել են առաջնագծում եւ զոհվել են հանուն հայրենիքի:

Այսօր Ձեր թանգարանն ի՞նչ խնդիրներ ունի:

– Թանգարանը հիմնականում ունի վերանորոգման, արդիականացման խնդիր: Այս պահին մենք կարող ենք լինել ուշադրությունից դուրս, բայց կփորձենք պահպանել եւ հետագայում էլ նոր տեխնոլոգիաներով զարգացնել թանգարանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում