«Միջակությունները փողոցի մակարդակի են իջեցրել գրականությունը».ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է բանաստեղծուհի, «Հայրենիքի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Սուսաննա Ղազարյանը:

– Դեռեւս 2019 թվականին Ձեր ստեղծագործության մեջ դուք ժխտել եք անհողներին: Զգո՞ւմ էիք, թե ինչ պետք է ապրենք հետո:

– Երեւի ստեղծագործությունը ինչ-որ զգացողության արդյունք էր, որովհետեւ 2019 թվականին, երբ դեռ ոչինչ չէր եղել, ես գրել եմ անհողների, պարտության եւ նմանատիպ երեւույթների մասին: Ցույց եմ տվել, որ մեր մեծերի ճանապարհով պետք է ընթանանք, որպեսզի հաղթանակ ունենանք, միաբանվենք: Մեր այս վիճակը գալիս է նրանից, որ անտեսեցինք շատ ու շատ արժեքներ: Մեր հերոսներին անտեսեցինք, նրանց ճանապարհից շեղվեցինք: Դա հատուկ քարոզչամեքենա էր, որ արեց: Մենք այդտեղ կապ չունենք: Մենք այսօր էլ ունենք հերոսներ, ովքեր հայրենիքի ցավով տառապում են, եւ նրանք, ովքեր, ցավոք սրտի, պատերազմից հետ չեկան: Եվ ունենք ողջ մնացած հերոսներ` ովքեր այսօր կոչ են անում մարդկանց դուրս գալ, պայքարել հայրենիքի, Արցախի համար: Այդ հարցն այսօր առաջնային է, պետք է հասկանանք` Արցախը երբեք թշնամական պետության` Ադրբեջանի կազմում չի լինելու:

– Բայց այսօր դրա հետ զուգահեռ գնում է նաեւ ատելության քարոզչությունը: Խմբերի են բաժանվել` փաշինյանական, քոչարյանական: Չէ՞ որ դա ամենասարսափելին է:

– Խոսում ենք շատ ցավալի երեւույթի մասին: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ ինքը չի լինելու արեւմտամետ, քոչարյանամետ, նիկոլամետ: Պետք է հասկանանք` մենք այսօր ունենք հայրենիք, որի փրկության համար բոլորս պետք է դուրս գանք: Կան մարդիկ` ովքեր հայրենիքի համար շատ բան են արել: Դա չպետք է ժխտենք: Կան մարդիկ` ովքեր հայրենիքը հասցրել են անդունդի եզրին: Դա էլ պետք է չժխտենք: Մենք պետք է իրատես լինենք: Ոչ թե մտածենք այս կամ այն մարդու հետեւից գնանք, այլ ամեն մեկս պետք է դուրս գանք եւ ասենք` մենք պաշտպանում ենք մեր բաժին հողը: Որովհետեւ մենք գիտենք, որ թշնամու ախորժակն ընդհանրապես չի փակվում: Արցախից հետո թշնամին այսօր Սյունիքի տարածքում է: Գիտենք, որ միջպետական ճանապարհին նստած է: Եվ Արցախից հետո նա աչքը Սյունիքի, Վարդենիսի վրա է դնելու: Երբ այսօր ասում են` Արցախում մեր հերոսները զոհվեցին, այդ հողի պատճառով այդքան զոհեր ունեցանք, ես այսօր այդ մարդկանց ուզում եմ հարց տալ` արդյո՞ք մեր հերոսները այսօր չեն զոհվում Արարատի, Տավուշի մարզերում, Վարդենիսում, Սյունիքում: Այսինքն, մենք բոլոր այդ տարածքները պետք է տանք թշնամուն, որ զոհեր չունենա՞նք:

Ի վերջո, պետք է հասկանանք, որ դա ճանապարհ չէ: Արցախը մեր դարպասն էր: Մենք մեր դարպասը բացեցինք եւ թշնամուն ասացինք` արի Սյունիք, Վարդենիս, շրջապատիր մեզ: Հիմա պետք է հասկանանք, որ միաբանվելու եւ հայրենիքը փրկելու ժամանակն է: Եվ այն վիրավորանքները, որ հատկապես հայ մայրերը, հայ կանայք են մեկը մյուսին տալիս, վիրավորում եւ հետո ասում ենª դրանք կեղծ էջեր են, բայց այդ կեղծ էջի հետեւում էլ է, չէ՞ հայ մարդ նստած: Թոռնիկին գրկած կինը կարող է այնպիսի մի վիրավորանք գրել մյուսին, որ դու ուղղակի ապշում ես, որ մենք հասել ենք այդ մակարդակին:

Ես չեմ ուզում մեղադրել հասարակությանը` այն քարոզչությունը, որ երկար տարիներ գնաց, մեր հասարակությունը մարսեց: Հիմա դրա արդյունքն է: Ժողովրդական իմաստուն խոսք կա` ինչ ցանես, այն կհնձես: Ապաշնորհ կառավարիչները ծաղիկներ չեն ցանել: Նրանք որոմ են ցանել, բայց մենք ենք հնձում: Դա տարիներ շարունակ հեռուստաընկերությունների կողմից վատ սերիալների, գռեհիկ հումորի տարածման հետեւանքն է: Հետեւաբար, պետք է հասկանանք, որ մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Հեռուստաընկերություններն էլ պետք է նյութականը մի կողմ դնեն եւ փորձեն բարձր մշակույթ տարածել: Մշակութային կյանքով ապրող, բարձր մշակույթ իր մեջ կրող հասարակությունն այսպիսին չի լինում:

– Լինելով բանաստեղծուհի` կնկատեք, որ եթե նախկինում գեղեցիկ սերն էին գովերգում, հիմա սեքսն են գովերգում գռեհիկ ձեւով:

– Այո, չափանիշներ պետք է պահել: Ակսել Բակունցն ունի սիրո պահի շատ գեղեցիկ նկարագրություններ իր "Միրհավի" մեջ, որ կարդում ես` մարմինդ փշաքաղվում է: Դա աստվածային երեւույթ է, ոչ թե գռեհկություն: Այսօր միջակությունները փողոցի մակարդակի իջեցրին գրականությունը: Դրանք այն մարդիկ են, ովքեր որոշակի գումարներ ստանալով, վտանգավոր հասարակական կազմակերպություններից սնվելով, փորձեցին գրականությունն իջեցնել փողոցի մակարդակի: Եվ լավ է, որ մեր լայն հասարակությունը դա չի ընդունում, որովհետեւ երբ 2019 թվականին դրամաշնորհներ ստացան այդ թեւի գրողները եւ գնացին դպրոցներ, եկան եւ դժգոհեցին, որ իրենց չեն կարդում: Մենք հասկացանք, որ Թումանյան, Չարենց կարդացած հասարակությունը մերժում է օտարամոլ, օտարաշունչ գռեհիկ գրականությունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում