Միջազգային ճանաչում ունեցող «Ռաֆֆայել» ընկերությունը հիմք է դրել ՀՀ-ում առաջին երազանքի տան կառուցմանը. Տեսանյութ
ՏեսանյութերՀայաստանում առաջին քայլերն անող «Ռաֆֆայել» ընկերությունը արդեն հասցրել է մեծ ճանաչում ունենալ ինչպես եվրոպական մի շարք երկրներում, այնպես էլ` Ասիայում: Աշխարհի մի շարք երկրներ հենց այս ընկերությանն են վստահում իրենց համար կարեւորագույն շինությունների նախագծումն ու իրականացումը: Իսկ հաջողության գրավականը մեկն է` «Ռաֆֆայել» ընկերությունը Հայաստանում ներկայանում է աննախադեպ «Երազանքի տուն» ծրագրով: Երազանքի տան պոտենցիալ սեփականատերը կարող է զանգահարել «Ռաֆֆայել» ընկերությանը եւ պատվիրել հիմքից կառուցել իր երազանքի տունը: Ընկերությունը կարող է նաեւ ինքը հանդես գալ առաջարկություններով:
«Ռաֆֆայել» ընկերությունը համագործակցում է աշխարհի ամենահայտնի ճարտապետների, դիզայներների հետ:
«Օգտագործում ենք տեսակով յուրահատուկ, որակով` բարձրակարգ սալիկներ»
Նախօրեին ընկերությունը ստորագրեց մի շարք պայմանագրեր միջազգային հայտնի ընկերությունների հետ, այդ թվում` դիզայներական ընկերության հետ, որի շնորհիվ կունենաք Ձեր երազանքի խելացի տունը, որը կհոգա, որպեսզի տունը Ձեզ դիմավորի լուսավոր ու հարմարավետ պայմաններում` առանց Ձեր անձնական միջամտության:
«Մենք եկել ենք Հայաստան` կառուցելու նորարարական մոտեցումներով, ժամանակակից տեխնոլոգիաներով, երեսպատման սալիկները, որոնք մենք օգտագործում ենք, տեսակով յուրահատուկ են , որակով` բարձրակարգ: Մենք կօգնենք ցանկացած հաճախորդի կառուցել իր երազանքի տունը»,-վստահեցնում է «Ռաֆֆայել» ընկերության կողմից հրավիրված հայտնի միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետ Վլադիսլավ Գորչիկովը, ով արդեն ընդամենը երեք շաբաթվա ընթացքում Արարատի մարզի Մասիս համայնքում սկիզբ է դրել նոր շունչ առնող երազանքի տանը, որը նախատեսվում է վերջնական ավարտին հասցնել շատ սեղմ ժամկետներում` ընդամենը վեց ամսվա ընթացքում:
«Մեր կառուցած տները ունեն 100 տոկոսանոց սեյսմակայունություն»
Երազանքի տներ են նախատեսվում կառուցվել նաեւ Էջմիածնում եւ հանրապետության այլ հատվածներում. «Արդեն ունենք առաջարկներ ինչպես օտարկերյա մեր հայրենակիցներից, այնպես էլ` տեղացիներից, որպեսզի Հայաստանում կառուցենք իրենց երազանքի տունը: Մեր կառուցած տներն ունեն 100 տոկոսանոց սեյսմակայունություն: Ավելին, ընկերությունը Ձեր երազանքի տան ինչպես արտաքին երեսպատման, այնպես էլ ներքին հարդարման նպատակով օգտագործում է արտաքինից գրանիտի նմանվող սալիկներ, որոնք պատրաստվում են հատուկ հումքից»,-հավելում է «Ռաֆֆայել» ընկերության ճարտարապետ Խորեն Անանիկյանը:
Երազանքի տունը էլ ավելի հարմարավետ դարձնելու համար օգնության է հասնում ՌԴ-ում հայտնի դիզայներական ընկերությունը, որը հարմարավետ տանը փոխանցում է խելացի լինելու հստակ կանոններ. «Դուք մտնում եք տուն, իսկ տան լույսերն արդեն վառված են, Դուք ուզում եք շերտավարագույրները բարձրացնել` հոգ չէ, դա ընդամենը մեկ հպումով, կամ նախապես ստեղծված կարգավորումներով, Ձեր ուզած պահին կիջնեն կամ կբարձրանան, խելացի տան հնարավորությունները մեծ են ու բազմազան: Մենք մտնում ենք ձեր երազանքի տուն հիմքից կառուցելու պահից, իսկ դուրս ենք գալիս ամենավերջում` խելացի աուրայով օժտելուց հետո»,- փաստում է հայտնի դիզայները:
Ի ԴԵՊ, «Ռաֆֆայել» ընկերությունը ՀՀ-ում վաճառվող` Հունաստանից ներկրվող մաքուր շոկոլադների եւ ռուսական արտադրության էլեկտրոնային սիգարետների միակ պաշտոնական ներկայացուցիչն է: Վերը նշված ապրանքատեսականին կարող եք գնել` այցելելով Հյուսիսային պողոտա 6/2, Tashir street shopping gallery:
ՀՀ-ում առաջին երազանքի տան պրոյեկտի եւ ընկերության զարգացման հեռանկարի մասին ողջ տեղեկությունը առաջարկում ենք նայել «Իրավունք TV»-ի առաջարկվող տեսանյութում:

