Մխիթարյանին այլընտրանք չունենք. Մոուրինյոն` «Լեսթեր Սիթիի» դեմ սպասվելիք խաղի մասին
ՍպորտԻտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է անգլիական «Լեսթեր Սիթիի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մասին.
«ԱՊԼ-ի նախորդ տուրում «Լեսթեր Սիթին» մի քանի խաղացողների հանգստի հնարավորություն է տվել։ Մենք չենք կարող մեզ այդպիսի բան թույլ տալ, քանի որ պայքարում ենք Եվրոպայի լիգայի ուղեգրի համար։
Վնասվածքի պատճառով բացակայում է Մխիթարյանը, որին հավասարազոր այլընտրանք չունենք։ Բայց խնդիրը չի փոխվել` անցնել հաջորդ փուլ։ Երկրպագուներին հորդորում եմ գալ ստադիոն եւ աջակցել թիմին։ Կհաղթենք, եթե միասին ցուցադրենք առավելագույնը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

