Գոռ Սահակյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԳոռ Սահակյանը դարձավ Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։
Մեր մարզիկը պոկեց 137 կգ, հրեց` 165 կգ եւ գրավեց 2-րդ և 3-րդ տեղերը։ Սահակյանի երկամարտի ցուցանիշը 302 կիլոգրամ է։
Սահակյանը Հունաստանում մրցահարթակ դուրս եկած Հայաստանի երրորդ ներկայացուցիչն է։ Ավելի վաղ 3 ոսկե մեդալով աշխարհի չեմպիոն էր դարձել մինչև 55 կգ քաշային կարգում ելույթ ունեցած 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը (պոկում՝ 108, հրում՝ 132, երկամարտ՝ 240 կգ)։ Իսկ 61 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը, ստանալով 0, հաշվարկային տեղ չի գրավել։

