«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Չէ՛, ԱՄՆ դեսպան ԼԻՆ ԹՐԵՅՍԻՆ վերջերս զարմանալիորեն «ալաբուլա» է` մե՛կ կրունկները սրում է դեպի Բաքու` մեր թշնամու հետ գրկախառնվելու, մե՛կ տարածում հայտարարություն, որ ցույցերի ժամանակ ցանկացած պահի անսպասելիորեն բռնության դեպքեր կարող են բռնկվել: Հետո ԱՄՆ դեսպանատան տանիքին հայտնվում են դիպուկահարներ, թեեւ ծիծաղելի է անգամ ենթադրել, որ ցուցարարները կգրոհեն դեսպանատան վրա... Իսկ հիմա էլ դեսպանատունը զարմանալիորեն հայտարարում է. «Հորդորում ենք կողմերին պահպանել խաղաղությունը»: Միայն այդպիսի «խաղաղության աղավնին» էր մեզ պակաս, որ ավելի նմանվում է ագռավի: Ուստի, զարմանալով հանդերձ, պարզապես մեջբերենք քաղաքական մեկնաբան, բլոգեր, քաղաքացիական ակտիվիստ Աննա Աբրահամյանի պատասխանը սույն աստվածահաճո հիմնարկությանը. «#USEmbassyYerevan, հորդորում ենք Shut up and go home!! Your drunkenness costs Us another Genocide!!» (Ձայնդ կտրիր եւ գնա տուն: Ձեր գինարբուքի գինը մեզ մեկ այլ ցեղասպանություն կարժենա): Ինչեւէ, ասված է տիկնոջ մայրենի լեզվով, հուսանք` տիկին դեսպանը կհասկանա...

Իսկ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ մեր երկրում լրիվ խաղք ու խայտառակ եղավ: Քիչ էին այն զարմանալի կադրերը, թե ինչպես է տիկին դեսպանը խոնարհվում Նիկոլի առաջ, հիմա էլ զարմանալիորեն պարզվում է, որ ԵՄ տրամադրած միջոցներն ուղղվում են ժողովրդական ընդվզումը ճնշելուն: Ինչպես արձանագրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը. «Դիլիջանի տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված եւ համայնքային շահերին սպասարկելու նպատակով Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ ձեռք բերված ավտոբուսն օգտագործվում է Հայաստանի ոստիկանության ուժերի շարժը Երեւան քաղաքում ապահովելու նպատակով: Թե այս խայտառակության համար երբ հրաժարական կտա Դիլիջանի քաղաքապետը, դա առանձին քննարկման հարց է, բայց որ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը մեկ օր շուտ պետք է հետ կանչվի, այդ որոշումը Բրյուսելում հուսով եմ հնարավորինս շուտ կկայացվի»: Զարմանալի է, բայց փաստ. քրդին քոլոզ չի գալիս, իսկ մեզ` եվրոպական եւ ամերիկյան դեսպան:

Բողոքի ակցիաների մեջ իր օրիգինալությամբ աչքի էր ընկել ԱԺ-ի մոտ անցկացված «ուսապարկերի ակցիան», որից հետո ոստիկանները 11 քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանություն: Սովորաբար ցուցարարներին բերման են ենթարկում ոստիկանի «օրինական պահանջը» չկատարելու ձեւակերպումով, սակայն իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ զարմանալի բան էր ասել, որ նրանց մեղսագրում են տխրահռչակ «հայհոյանքի օրենքի» խախտում, եւ շատերին թվաց, թե պարոն Մելիքյանը կատակում է: Մինչդեռ նա, հրապարակելով ոստիկանական արձանագրության լուսանկարը, փաստում է. «Իմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում` «ուսապարկերի» պատկերներներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար: Չեք հավատում` վ… վախենամ ստիպված եք հավատալ: Ահա` զեկուցագիրը: Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռեւս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ` նոր տեղադրեմ: Էս մեկն էլ թող էսպես լինի: Ի դեպ-2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»: Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել: Դա ինքնին լուրջ խախտում է: Ի դեպ-3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին: Ի դեպ-4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին»: Ինչպես կասեին տիկնայք դեսպանուհիները` No comment:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան