Տեխնոլոգիաների կրկնօրինակումը երբեք նույն արդյունքը չի ունենում. Վարդանյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական կյանքը շարունակում է եռալ` ընդդիմությունը վճռական պայքար է մղում օրվա իշխանության դեմ, իսկ իշխանությունը ամեն կերպ փորձում է կառչած մնալ պետական աթոռներից: Ստեղծված իրավիճակի ու հնարավոր հանգուցալուծումների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

– Արդեն տեւական ժամանակ է` հանրահավաքներ ու տարբեր ակցիաներ են տեղի ունենում` Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հրաժարականի պահանջով: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ձեր կուսակցությունը:

– Ընդդիմության ներկայիս պայքարը հիմնված է նույն տեխնոլոգիաների վրա, որը կիրառեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի գա իշխանության: Բայց չեմ կարծում, թե այս անգամ այդ տեխնոլոգիաները կտան իրենց արդյունքը, ժողովուրդը ոտքի կկանգնի, եւ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն: Տեխնոլոգիաների կրկնօրինակումը երբեք նույն արդյունքը չի ունենում: Այն, ինչը համախմբել էր այս պայքարում բազմաթիվ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների, ի սկզբանե շատ ճիշտ էր, բայց հետո, կարծես, ինչ-որ ուղղություն փոխվեց: Իրականացվող քայլերը որոշ չափով սխալ եմ համարում: Եթե ընդդիմությունն իսկապես ցանկանում է գնալ իշխանափոխության, ուրեմն` ավելի կիրառական եւ գործնական քայլեր են պետք: Եվ սա չպետք է լինի ինչ-որ մի քանիսի կողմից իրականացվող ակցիա, այլ պետք է լինի իսկապես համաժողովրդական, որը ես հիմա չեմ տեսնում:

– Ինչո՞ւ Ձեր քաղաքական ուժը չի միանում, որպեսզի ինքն էլ «ջուր լցնի» համաժողովրդական «ջրաղացին»: 

– Միանգամից ասեմ, որ լինելով արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ` համամիտ եմ ընդդիմադիր դաշտի ներկայացրած պահանջներին: Բայց ժողովուրդը չի միանում, որովհետեւ այն կարծիքին է, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված են էլիտար քաղաքական ուժերը: Այսինքն` մարդիկ, ովքեր նախկինում եղել են իշխանություն եւ ունեցել են իրենց հնարավորությունները: Իսկ ընտրությունը նախկինի եւ ներկայի միջեւ հանրության շատ մեծ մասին չի բավարարում: Եթե հանրությունը կողմ լիներ ներկայիս փողոց փակող ընդդիմությանը, ապա համոզված եմ` այսօր իշխանափոխությունն արդեն տեղի կունենար: 

«ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ` ԴԵՐԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ»

– Փողոցում պայքարող ընդդիմությունն ասում է, որ հիմա իշխանության համար պայքար չի գնում, եւ պետք է հանուն Արցախի նախ ազատվել այս իշխանությունից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Էլի եմ ասում` կիրառվում է նույն տեխնոլոգիան, որը Նիկոլ Փաշինյանը կիրառեց Սերժ Սարգսյանի դեմ: Այն ժամանակ ասում էին` «քայլ արա, մերժիր Սերժին», հիմա` «Ստոպ Նիկոլ»: Շատ հետաքրքիր է, որ ներկայիս իշխանություններն էլ կիրառում են նույն ուժն այն ընդդիմության դեմ, որը, նախկինում լինելով իշխանություն, կիրառել է նույն ուժն ընդդեմ ներկայիս իշխանության, որոնք եղել են ընդդիմություն: Բառիս բուն իմաստով` դերերը փոխվել են: Բայց այսօր փորձել 2018 թվականի ժողովրդին, որը դուրս էր եկել փողոց, բերել Ֆրանսիայի հրապարակ չի ստացվելու, որովհետեւ ժողովուրդը հոգնել է նույն կարգախոսներից: Այսօր հրապարակում ասում են` լիդերներ չկան, բոլորդ առաջնորդ եք: Նույնն էլ Նիկոլ Փաշինյանն էր ասում, թե` բոլորդ վարչապետ եք, բոլորդ նախագահ եք: 

– Բայց չէ՞ որ ընդդիմությունը 44-օրյա պատերազմից հետո փորձեց այլ ճանապարհով գնալ, համախմբվեց, անցումային կառավարության վարչապետի թեկնածու առաջադրեց Վազգեն Մանուկյանին: Բայց այդ ժամանակ էլ հենց առաջնորդի անուն տվեցին, մարդիկ պայքարից հետ քաշվեցին, իսկ համախմբումը տապալվեց:

– Չկա քաղաքական ուժ կամ մի շարժում, որն այսօր կկարողանա նոր տեսակետ մտցնել մեր ներքին քաղաքական դաշտում: Այսօր քաղաքական դաշտը մոնոպոլիզացվել է երկու շարժման մեջ` իշխանականների եւ նախկին իշխանականների, որոնք հիմա ընդդիմություն են դարձել: Իսկ ժողովուրդը, լինելով այս երկուսի մեջտեղում, ցանկություն չունի ընտրելու ո՛չ նրան, ո՛չ նրան: Շատերի հետ երբ խոսում ենք, բոլորն ասում են` ո՞ւմ ընտրենք` նրանց տեսել ենք, սրանց էլ տեսնում ենք: Ժողովորդը նրանցից ոչ մեկին չի ուզում: Նիկոլ Փաշինյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը ձախողված է, եւ այն, որ նա պետք է հեռանա, բոլորը գիտեն: Դրան համաձայն են ժողովրդի 70-80 տոկոսը, բայց նախկիններին եւս չեն ուզում կրկին տեսնել իշխանություն:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

– Բայց համաձայնեք, որ ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդն ընտրություն է կատարում հենց նախինների ու ներկաների միջեւ: Իսկ մյուս քաղաքական ուժերը ստացան շատ քիչ տոկոս ձայներ եւ մեծ աջակցություն չունեն ժողովրդի կողմից: 

– Ընտրություններին 25-26 քաղաքական ուժ էր մասնակցում, եւ ժողովրդի 26 տոկոսը ձայն է տվել այլընտրանքին: Սա քիչ թիվ չէ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, դրանից ավելի քիչ` 10-15 տոկոս ձայն հավաքելով, հրապարակում պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ հիմա 26 տոկոսից էլ ավելի են կազմում այն մարդիկ, ովքեր հիասթափված են այս իշխանությունից: Եվ եթե ներկա պահին համախմբված ընդդիմություն լիներ, ոչ թե այն ձեւաչափով, որն այսօր կա, այլ նոր տեսակետ, նոր գաղափարախոսություն,  նոր ծրագրեր ու լուծումներ առաջարկող, իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Այսօր ժողովրդի մեծամասնությունը համաձայն է, որ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում», բայց միայն այդ կարգախոսով առաջ գնալը սխալ է: Չէ՞ որ մեր երկիրը բազում այլ խնդիրներ էլ ունի:

– Բայց հիմա զոհասեղանին հենց այս հարցն է դրված, իշխանությունը բացահայտ պատրաստվում է խաղաղություն կնքել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այս դեպքում` ի՞նչ անել:

– Ըստ իս, ներկայիս իշխանություններն այդքան հիմար չեն լինի, որպեսզի կնքեն որեւէ պայմանագիր: Նրանք, պարզապես, ժամանակ են ձգում, որպեսզի կարողանան, այսպես ասած, «ծլկեն» այն պայմանավորվածություններից, որոնք, ըստ էության, ունեն Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ: Որեւէ ընդդիմադիր ուժի քաղաքական ակցիաներն այդքան էլ վտանգավոր չեն ներկայիս իշխանությունների համար, որովհետեւ իրենք կարող են օգտագործել հենց այդ ակցիաները` ասելով, թե` տեսեք, մեր ժողովուդը համաձայն չէ, որ պայմանագիր կնքենք: Թեպետ Ադրբեջանն էլ չի համաձայնելու այդ խաղաղության պայմանագրի հետ: Դրանում կասկած չունենաք: Բայց խնդիրն այն է, որ այսօրվա իշխանություններն արտաքին ու ներքին որեւէ խնդրի վերաբերյալ ոչ մի լուծում չունեն` ո՛չ միջնաժամկետ, ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ առումով: Իրենք միայն ասում են` «ինչ անում ենք, լավ ենք անում», «համբերեք, կտեսնեք», «տնտեսական աճ` այո, կա, բայց այսպիսին է իրավիճակը, որովհետեւ պատերազմ եղավ»: Սա նշանակում է, որ իրենք գաղափար անգամ չունեն, թե ինչ անեն: Այսօր արտաքին քաղաքական դաշտում կորցրել ենք գրեթե ամեն ինչ, ունեցանք տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, իսկ իշխանությունը ոչ մի լուծման այլընտրանք չունի առաջարկելու:  

«ԶՈՒՏ «ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ»

– Իսկ ի՞նչ եք առաջարկում Դուք` մերժելով նախկիններին ու ներկաներին «ձեռքերը ծալած նստե՞լ»` մինչեւ երկիրը վերջնականապես կկործանվի:

– Իհարկե` ոչ: Միանշանակ պայքարել պետք է: Իմ կարծիքով` պետք է ստեղծել մի այնպիսի շարժում, որը կհամախմբի նախկինների ու ներկաների ժամանակ բավականին մեծ հիասթափություն ապրած ժողովրդին: Ստեղծել մի շարժում, որը ոչ թե խաբելով կխոսի ժողովրդի սրտից, այլ մարդկանց կառաջարկի լուծումներ ու ծրագրեր: Սա է ոսկե միջինը: Այսօր զուտ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով ժողովուրդը փողոց դուրս չի գա: Ի դեպ, նկատեցի, որ երբ կառավարության շենքի դիմաց փողոց էին փակում, մի  աժդահա իջավ մեքենայից եւ ասաց. «Իմ պարտքերը դո՞ւք եք տալու, որ գամ ձեր հետ կանգնեմ»:

– Իսկ ինչո՞ւ 2018-ին իրենց պարտքերի ու աշխատանքի մասին չէին մտածում այդ «աժդահաները», երբ իրենք էին գալիս ու փողոցներ փակում:

– Ճիշտ եք, բայց շատերի մոտ կա այն կարծրատիպը, որ իրենց պարտքերի, վատ վիճակի համար մեղավոր են ե՛ւ նախկինները, ե՛ւ ներկաները ու իրարից չեն տարանջատում: Նույն այն մարդիկ, ովքեր 2018-ին փողոց էին փակում` մերժելով նախկին իշխանություններին, հիմա ասում են, որ «Նիկոլը նրանց մարդն է», եւ սա ժողովրդի մեջ դարձել է կարծրատիպ: Առանց այն էլ, հիասթափված ժողովուրդը ցանկություն չունի կրկին հիասաթափվելու, հատկապես, որ իրեն ամեն օր ասում են, թե դու ես պարտվել պատերազմում, որովհետեւ սրան ես ընտրել, քեզ թալանել են, որովհետեւ գնացել ու նրան ես ընտրել: Ամեն օր մեղադրել ժողովրդին այն խնդիրների ու իրավիճակի համար, որն այսօր կա մեր երկրում, բերել է նրան, որ մարդիկ լուռ հետեւում են ու չեն ցանկանում խառնվել, որովհետեւ հոգնել են: Ժողովրդին մեղադրանքներ առաջադրելը շատ սխալ եմ համարում: Բա ինչի՞ համար են քաղաքական ուժերը, չէ՞ որ իրենց գործառույթն է պաշտպանել ժողովրդին, տալ անվտանգության երաշխիքներ, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք: 
Մինչդեռ ոչինչ չեն տվել: Ավելին` այսօր ծայրահեղ ծանր է երկրի սոցիալական վիճակը, ու չգիտենք` հիմա, թե վաղը կսկսվեն մի նոր պատերազմական գործողություններ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=225941&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ