Վահան Արծրունի` համերգային սեզոնի մեկնարկ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:

– Պարոն Արծրունի, ովքե՞ր են Ձեր հեղինակները, որոնց բանաստեղծությունների հիման վրա նախընտրում եք գրել երգեր:

– Ես ունեմ երկու հիմնական հեղինակ` Կոմիտաս Վարդապետը եւ Ռազմիկ Դավոյանը: Նաեւ ունեմ երգեր` գրված իմ բանաստեղծությունների հիման վրա, բայց դրանք փոքրաթիվ են: Բացի այդ` գրել եմ երաժշտություն կինոյի, թատրոնի եւ անիմացիոն ֆիլմերի համար: Նաեւ ունեմ գործիքային ստեղծագործություններ` գրված ամենատարբեր ժանրերում, զբաղվում եմ հայկական եւ ասորական հոգեւոր երաժշտության մշակումներով:

– Համերգային սեզոնի բացման մասին կմանրամասնե՞ք:

– Ապրիլի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկեց իմ համերգային սեզոնը: Առաջին համերգը ներկայացրինք տրիոյով` ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանի եւ դաշնակահար Մադաթ Ավանեսովի հետ միասին: Հնչեցին հատուկ այդ կազմի համար մշակված երգեր եւ գործիքային ստեղծագործություններ:

– Առաջիկայում տեղի ունենալիք համերգների մասին կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ:

– Նախատեսում եմ եւս մի քանի համերգ` ամենատարբեր ժանրերում: Այսինքն` լինելու է պրոգրեսիվ երաժշտություն, որը, ըստ էության` ռոք համերգ է: Լինելու է կամերային երաժշտության համերգ: Նաեւ համերգ` նվիրված Ռազմիկ Դավոյանի հիշատակին: Հույս ունեմ, որ այս տարի էլ կներկայացնեմ բեմից «Լույս հավիտենական» համերգային նախագիծը, որը ներառում է Մեսրոպ Մաշտոցի շարականների մշակումները եւ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշարը: Եվ տարին կփակեմ Հանրային ռադիոյի իմ հեղինակային` «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հնգամյակին նվիրված գալա համերգով, որին կմասնակցեն բազմաթիվ հայաստանաբնակ երաժիշտներ:

– Հայաստանի Հանրային ռադիոյում «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակը եւ վարողն եք: Ըստ Ձեզ, այսօր ԶԼՄ-ները որքանո՞վ են անդրադառնում մշակույթին:

– Հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում զբաղված են պարզունակ երաժշտական ֆորմաների եւ ժանրերի պրոպագանդայով, կարծում եմ` մեդիա դաշտում միայն Հանրային ռադիոն ունի հստակ մշակութային քաղաքականություն, որն ուղղված է անցյալի եւ ներկայի արժեքավոր նյութը եւ իրադարձությունները պատշաճ կերպով ներկայացնելուն: Իմ հաղորդաշարը ուղղակի ծառայում է այդ նպատակին` անդրադառնալով ե՛ւ համաշխարհային, ե՛ւ հայաստանյան ակադեմիական, էթնիկ, ջազային, ռոք եւ հեղինակային երաժշտությանը:

– Դուք մշակութային ասպարեզում Ձեր դիրքն ունեք, երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը: Ներկա պահին Ձեր վերաբերմունքը երկրում կատարվող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ինչպիսի՞ն է:

– Մի պարագայում ես իմ մասնագիտական պարտքն եմ կատարում` որպես երաժիշտ, ստեղծագործող եւ կատարող: Երկրորդ պարագայում` կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը` որպես այս երկրի քաղաքացի, որը պետք է իր վերաբերմունքն ու կարծիքն ունենա եւ չթաքցնի այն հասարակությունից: Եվ այո, շատ ճիշտ նկատեցիք, երբեւիցե չեմ թաքցրել իմ գնահատականը եւ տեսանկյունը: Ես միշտ քննադատել եմ այն իրողությունները եւ այն ընթացքները, որոնք որ ինձ չեն գոհացրել: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս ընթացքին, ես դրան վերաբերվում եմ որպես քաղաքական կրկեսի, որն արդեն մեր երկրում համարյա չորրորդ տարին է, որ ընթանում է իր բոլոր դրսեւորումներով` եւ՛ կուսակցական, ե՛ւ պետական, եւ՛ ընդդիմության մակարդակներում…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում