Ռմբակոծության տակ առաջնագիծ օգնություն հասցնելու համար անձից պահանջում են վճարել հարկեր. Մանրամասնում է հայտնի փաստաբանը

Հասարակություն

2022 թվականի մարտի 28-ին ԴԱՀԿ ծառայությունը թակեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ դուռը` ներկայացնելով որոշում, համաձայն որի, պետական բյուջեի օգտին պետք  է պարոն Բաբուխանյանից բռնագանձել բավականին մեծ գումար: 

Վերը նշվածից անմիջապես հետ  ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ  դիմեց «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով ժամանակ չկորցնելով` գնաց ԴԱՀԿ ծառայության որոշման հետքերով:

Թե ինչ պարզվեց իրականում եւ ի՞նչ ընթացքի մեջ է սույն գործը այսօր «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Բաղդասարյանից, ով նկատեց.

-Արցախյան երրորդ պատերազմի ծանր ու դաժան օրերին, երբ զինվորները առաջնագծում զրկված էին տարրական միջոցներից` քննապարկերից, վրաններից, սաղավարտներից, ՌԴ Ղրիմի հայ համայնքը եւ այլ բարեկամներ իրենց միջոցներով որոշում են կայացնում հավաքել եւ օրենքով սահմանված կարգով, չարգելված եղանակով, զինվորին անհրաժեշտ վերը նշված իրերը տեղափոխել առաջնագիծ: Այն առաջնագիծ հասցնելու, եւ առհասարակ տեղափոխման աշխատանքների բեռը, վերջիններիս խնրանքով, մեծ սիրով եւ պատրաստակամությամբ իր վրա է վերցնում ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ-ում Ղրիմի ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը:

Տվյալ խմբաքանակով օգնությունը ՀՀ մուտք գործելու ժամանակ պարոն Բաբուխանյանի ներկայացուցիչը մաքսային աշխատակցից փորձել է պարզել, թե ինչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ, եթե տվյալ օգնության խմբաքանակը չի հանձնվելու է ՀՀ պետական լիազոր մարմիններին, այլ հանձնվելու է անմիջապես ռազմական գոտի` այս դեպքում Արցախ: Մաքսային մարմնի աշխատակիցը պատասխանել է, որ ռազմական դրության ժամանակ հարկային պարտվորություններ չեն առաջանալու: Ընդգծեմ, նաեւ, թե ինչո՞ւ պարոն Բաբուխանյանը, որոշեց օգոնությունը անձամբ հասցնել առաջնագիծ, այլ ոչ թե հանձնել ՀՀ լիազոր ներկայացուցիչներին, որովհետեւ այդ օրերին շատ էին լուրերն առ այն, որ օգնությունները առաջնագիծ կա՛մ ուշ են հասնում, կա՛մ էլ առհասարակ չեն հասնում: Եվ դա եղել է պատճառը, որ տվյալ խմբաքանակը Հայկ Բաբուխանյանը անհապաղ հասցրել է Արցախ, այնտեղ` Ղրիմի ներկայացուցչի ներկայությամբ, անձամբ հանձնել Արցախի նախագահի խորհրդական Ռուդիկ Հյուսնուցին, ով էլ օգնությունը տեղափոխել առաջնագծի անհրաժեշտ վայրեր: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայկ Բաբուխանյանը տվյալ օգնությունը հասցրել կյանքը վտանգի տակ դնելով, որովհետեւ  այդ օրերին ինտենսիվ ռմբակոծվում էին Արցախի բոլոր ճանպարհները, բնակավայրերը:

Բայց, փաստորեն, այդ ամենից որոշ ժամանակ անց պետական լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից ստացվում է գրություն պարոն Բաբուխանյանին ուղղված, որ իր նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, քանի որ Արցախ հասցրած օգնությունը ենթակա էր հարկման: Ինչին ի պատասխան, պարոն Բաբուխանյանը, գրություն է ուղարկում պետական լիազոր մարմնի հասցեատիրոջը` պահանջելով, որպեսզի հարուցված վարչական վարույթի նյութերը ուղարկեն իրեն: Անցնում է որոշ ժամանակ, որից հետո տվյալ մարմինը, փաստորեն որոշում է կայացնում, ավելին, որոշումը ուղարկում է ԴԱՀԿ ծառայություն, ինչից հետո էլ ԴԱՀԿ ծառայությունը թակում է պարոն Բաբուխանյանի դուռը:

Ամփոփելով խոսքը հայտնի փաստաբանը փաստւմ է.

-Արձանագրեմ, որ ռազմական դրության ժամանակ «Հարկային արտոնություններ սահամանելու» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասին ուժով, ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից եւ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունների եւ ԵՏՄ կարգավիճակ ունեցող կառավարության հաստատված ցանկում ներառված ապրանքների  ներմուծումը ազատվում է ԱԱՀ-ից, ավելին` նույն օրենքի ուժով ռազմական դրության ժամանակ ներկրվող ռազմական ապրանքները, որը գործել է 2020թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա` եւս ենթակա չեն հարկման:

Ցանկանում եմ արձանագրել, որ հետամուտ եմ լինելու այս որոշման իրավական գնահատակսն տալուն, դիմելու եմ դատական պաշտպանության: Այնքանով, որքանով առկա է վաղեմության խնդիր լիազոր մարմնի կայացրած որոշման մասով, ապա դիմելու եմ դատական պաշտպանության ճանաչման հայցով, որի վաղեմության ժամկետները ավելի երկար են:

Այստեղ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մշակույթ մտցնել, որ յուրաքնաչյուր անձ, ով նման պայմաններում ցանկություն կամ կամարտահյտություն  է հայտնում օգտակար լինելու երկրին, հայրենիքին, այս դեպքում բանակին, հետագայում չենթարկվի հարկային պատասխանատվության: Ինչ խոսք, անհրաժեշտ է, որ օրենքով սահմանված կարգով պետբյուջե գումարներ վճարվեն, բայց ո՛չ այս ֆորմատով, ո՛չ այս հարթակում: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)