«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Քաղաքացիական անհնազանդության ակցիաները բացահայտեցին մի զարմանալի իրողություն` որ գեներալ-մայորի կոչում ստացած ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսուհետ արժանի է նաեւ գեներալ-խուլիգանի «պատվավոր» կոչմանը: Բանն այն է, որ մայիսի 2-ին նա զարմանալիորեն աչքի ընկավ աքացիներ տալով եւ հայհոյանքներով ինչպես ցուցարարների, այնպես էլ լրագրողների նկատմամբ: Թեեւ նիկոլախունտայի իշխանազավթման 4 տարիներին տեսել էինք գրեթե ամեն ինչ, սակայն սա առաջին դեպքն է, երբ տեսանյութերում եւ անգամ ուղիղ եթերում տեսնում ենք աքացի տվող գեներալ: Դե հասկանալի է, ում էլ «կապես» ՔՊ-ի կողքը, կա՛մ կծել կսովորի, կա՛մ աքացի տալ, սակայն միեւնույնն է, արտասովոր էր: Ինչեւէ, այդ վարքագծի համար Իշխան Սաղաթելյանը խոստացավ նրա ուսադիրները պոկել, իսկ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն արտահայտվեց ավելի բարեկիրթ. «Պետական պահպանության ծառայության պետին ու իր ենթականերին` չհամարձակվե՛ք մյուս անգամ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Դա օրենքի կոպիտ խախտում է, եւ դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե՛ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը` այն էլ նման արհամարհական պահվածքով»:

Ծանոթացե՛ք, այս` դաժանությամբ լեցուն տմարդի հայացքով կերպարանքը Ոստիկանության զորքերի հրամանատար ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆ է: Ցուցարարների նկատմամբ դիմակավորված «ոստիկանների» դրսեւորած բացառիկ սադիզմի համար սոցիալական ցանցերում նրան արդեն ֆաշիստ են որակել, սակայն կարծում ենք, որ այդ որակումը վիրավորանք է ֆաշիստների հասցեին: Մի զարմանալի իրողություն. «Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի` ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից` բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ»,-  գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: Դաժանությունն այնքան ակնառու է, որ անգամ զուսպ Արտակ Զաքարյանը գրել է. «Դիմակավորված ոստիկաններ, կեցցե՛ք: Այսօր ձեզ պահեցիք իսկական վայրագի պես... Ձեզանից թուրքերն անգամ սովորելու բան ունեն»:

Դե, իսկ եթե ուզում ես իմանալ ճշմարտությունը ՔՊ-ական խունտայի եւ վերջինիս պարագլծի մասին, ապա իմացիր գժից, ճժից կամ ԱՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎԻԿԻՑ: Նա զարմանալիորեն նորից կիսվել իր «ոսկեղենիկ» մտքի «գանձերով»` կամա-ակամա բացահայտելով այս օրերին Նիկոլի հոգեվիճակին բնորոշ մութ կողմերն ու վախերը: Մասնավորապես` սպառնացել է փողոց փակելու միջոցով իրենց բողոքի ձայնը արտահայտող քաղաքացիներին կաթավածահար անել, եթե նրանք շարունակեն կաթվածահար անել երթեւեկությունը. «Փողոցում կարող են տարբեր պատրվակներով կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, եւ այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց «պապաների» հանձնարարությունն ու սեւ գործը, այն է` սպանել վարչապետին»: Զարմանալի է, այդ ինչ աստիճանի են վախեցած սրանք, որ ցուցարարների միակ «զենքը»` ՀՀ եւ Արցախի դրոշները, աչքներին թնդանոթին հավասար մահաբեր սպառազինություն է երեւում: Համապատասխան դեղ խմեք, թե չէ ձեր փորլուծության գարշահոտից արդեն խեղդվում ենք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան