Չոլակյանը ոսկե մեդալ նվաճեց, հետևում թողնելով թուրք և մեքսիկ մրցակիցներին
Սպորտ20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը վստահորեն նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հունական Իրակլիոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մինչև 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում 108 կգ ցուցանիշով առաջինն էր, հրում վարժությունում նույնպես 132 կգ արդյունքով։
Չոլակյանը ելույթն ավարտեց երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։

