Արտահանման ծավալների կրճատման ռիսկ ունենք, ինչը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման

Հասարակություն

 ՀՀ բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմում է 440-447 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 447 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 455 դրամ: Դոլարի այսպիսի փոխարժեք Հայաստանի արժութային շուկայում վաղուց չէր եղել։ Վերջին տարիներին, երբեմն արձանագրվող կտրուկ տատանումներով հանդերձ, այն հիմնականում պահպանվում էր 480-500 դրամի սահմաններում։ Այս թեմայի մասին Իրավունք թերթը զրուցել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, վերջին մեկ ամսվա ընթացքում դոլարի կտրուկ անկում է նկատվում։ Ձեր կարծիքով ո՞րն է դոլարի արժույթի կտրուկ նվազման պատճառը։

- Դոլարի արժույթի նվազումը պայմանավորված է ժամանակավոր դուրս փոխանցման սահմանափակումներով։ Իր առաջին ազդեցությունը թողել է, երբ որ մենք սկսել ենք գազի դիմաց դոլարի փոխարեն վճարել ռուբլիով ինչի արդյունքում դոլարի պահանջարկը նվազել է։ Իսկ երկրորդ խոշորագույն շուկան Չինաստանն է, որն էլ պահանջում է վճարել յուանով։ Այսինքն մենք ունենում ենք դոլարի սովորական մուտքագրվող քանակից որոշակի ավելացումով մուտք և ունենք ելքի բավականին լուրջ սահմանափակում։ Եվ սա չէր կարող իր ազդեցությունը չթողնել հաշվի առնելով նաև այն, որ մենք ունենք մեր ԿԲ-ի կողմից կիրառվող սահմանափակումներ կախված արտարժույթի կանխիկացման թանկացման և կանխիկացման սահմանաչափի սահմանման հետ։ Այս սահմանափակումները ազդեցություն են թողել, որը պատճառ է դարձել փոխարժեքի նվազման։

-Ի՞նչ եք կարծում, արդյոք միջազգային կառույցները այդ սահմանափակումների համար ճնշում կգործադրեն ԿԲ-ի վրա։

- Այս պարագայում ոչ, չեմ կարծում, որ որևէ ճնշում լինի, քանի որ դա մեր երկրի ներքին քաղաքականությունն է և ռիսկային չի։

-Դոլարի անկումը տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել։

- Անկումը բացասական ազդեցություն է թողնում արտահանման վրա։ Այլ բան է 1000$-ի դիմաց ստանալ 480000-500000 դրամ, այլ բան է ստանալ՝ 440000 դրամ։ Այս դեպքում արտահանման ծավալների կրճատման ռիսկ ունենք հետևաբար նաև ունենք աշխատատեղերի կրճատման և աշխատավարձերի նվազման ռիսկեր ունենք շատ լուրջ մինչև որ շուկային նոր ադապտացում և գնանշաններ տրվեն։ Ներմուծման մասով որոշակի բարելավում կունենանք, այսինքն ներմուծվող ապրանքների գնանկում կլինի։

Սոնա Գիշյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում