«Եկած-չեկած օրվանից Նիկոլի իշխանությունը սկսեց սուր ճոճել չորրորդ իշխանության գլխին». ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Մշակութային

Մայիս 3-ը մամուլի ազատության օրն է, իսկ որքանո՞վ է մեր մամուլն ազատ: Ահա այս թեմայով էլ զրուցեցինք Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հանրության լայն լսարանին իր ուրույն գրչով հայտնի լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

– Տիկին Զարգարյան, որքանո՞վ է այսօր մեր մամուլն ազատ, եւ ի՞նչ ազդեցություն ունի չորրորդ իշխանությունը մեր երկրում:

– Եկած-չեկած օրվանից Նիկոլի իշխանությունը սկսեց սուր ճոճել չորրորդ իշխանության գլխին, շատ լավ գիտակցելով, թե իրականում ինչ ուժ եւ ազդեցություն ունի չորրորդ իշխանությունը: Ընդ որում` նրանք ընտրում են այն լրատվամիջոցներին եւ այն լրագրողներին, որոնք տարիներ շարունակ իրենց համքարության արդյունքում ճանապարհ են կերտել, ճանապարհ են անցել, ի վերջո, լրագրողական մշակույթ են ձեւավորել` նույն` ի դեմս «Իրավունք» թերթի խմբագրակազմի: Այո, նույն «Իրավունք» թերթը տարիներ շարունակ ձեւավորել է մշակույթ եւ ավանդույթներ լրատվական դաշտում, եւ ես փաստն եմ արձանագրում. անկախ նրանից` դա ում դուր կգա, ում` ոչ: Ըստ էության, այսօրվա իշխանությունների համար չորրորդ իշխանությունը լուրջ խնդիր է, կարծես թե դամոկլյան սրի պես կախված է նրանց գլխին: Բայց միեւնույնն է, նրանք չեն կարողանալու սեւացնել այն իրական լրագրողների աշխատանքը, այն իրական լրագրողների վաստակը, ովքեր տարիներ շարունակ անշեղորեն իրացրել են իրենց մասնագիտական պարտքը:

Այնպես որ, հրաժարվե՞ք չորրորդ իշխանության դեմ հայտարարված պատերազմից. լավ գիտեք` այն դատապարտված է ձախողման միշտ: Որովհետեւ բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել չորրորդ իշխանության ներկայացուցիչների հետ, բոլոր իշխանություններին էլ բնորոշ է եղել հարմարեցնել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին իրենց քիմքին, բոլորի օրոք էլ եղել են առճակատումներ. բայց այսքան խայտառակ հռետորաբանությամբ եւ նման խայտառակ գործելաոճով, ինչպիսին որ որդեգրել են Նիկոլն ու իր իշխանությունը… չի եղել երբեւէ: Բայց նաեւ Նիկոլն ու յուր թայֆան չպիտի մոռանան, որ մամուլի դեմ պայքարում նրանք միշտ պարտվողի դերում են լինելու…

Ժամանակակից աշխարհում, իհարկե, գնալով ավելի է կարեւորվում ԶԼՄ-ների դերը ոչ միայն որպես տեղեկատվության աղբյուր, այլեւ որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հզոր գործիք: Եվ այս առումով անչափ կարեւոր է մամուլի դերը նաեւ հասարակական կարծիքի ձեւավորման գործում, ինչն իր հերթին լուրջ ազդակ է հանրային կյանքում կարեւոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու ու կյանքի կոչելու հարցում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում