Չավուշօղլուն մեկնաբանել է Ուրուգվայում հայ համայնքին ցուցադրած «գորշ գայլեր»-ի ժեստը
Միջազգային
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի 6 երկրներ ընդգրկող շրջագայության ավարտից հետո վերադարձել է Թուրքիա։ Վերադարձի ճանապարհին նա պատասխանել է լրագրողների հարցերին։
Չավուշօղլուն անդրադարձել է այն դեպքին, երբ գտնվելով մեքենայում՝ Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ, ցույց է տվել «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։ Դա տեղի էր ունեցել տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։
Բացատրելով իր պահվածքը՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Ցուցարարները «տգեղ» վերաբերմունք դրսևորեցին, այս «անընդունելի և այլանդակ» վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»:
https://iravunk.com/sim/?p=225741&l=am/