Մենք որբացանք, որ մեր հայրենիքը չվորբանա. անմահացած սպաների զավակները մասնակցում էին հանրահավաքին
Հասարակություն
Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքից 44 օրյա պատերազմում զոհված ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի որդու՝ Սարգիս Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել արցախյան 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը եւ գրել. «Մենք որբացանք, որ մեր հայրենիքը չվորբանա»: