ժողովրդից է կախված երկրում մի բան կփոխվի, թե՝ ոչ. ուրեմն բոլորս միասին՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ.Ռոբերտ Քոչարյան
ՆերքաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին կոչ է անում մասնակցել այսօր Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին.
«ժողովրդից է կախված երկրում մի բան կփոխվի, թե՝ ոչ: Կա մեծ համոզմունք, որ կփոխվի, ուրեմն բոլորս միասին՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը, որը քիչ առաջ միացել է Սարդարապատից Երևան եկող երթին:
Նշենք, որ Հայաստանի 4 բնակավայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող քայլերթերի անդամներն արդեն Երևանում են։ Ռոբերտ Քոչարյանը դիմավորել է Սարդարապատից դեպի Երևան եկող քայլերթի մասնակիցներին:
Նրա հետ են նաև որդին՝ Լևոն Քոչարյանը և դուստրը՝ Գայանե Քոչարյանը: Նրանք 16. 00 -ին միանալու են Ֆրանսիայի հրապարակում կայանալիք մեծ հանրահավաքին:

