Ասենք՝ ո՛չ նացիզմին, ո՛չ մարդատյացությանը եւ այո՛ հայ-ռուսական բարեկամությանը. Բաբուխանյան

Տեսանյութեր

Ստեփան Շահումյանի անվան հրապարակում կայացավ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շքեղ համերգը, որին իրենց կատարումներով մասնակցեցին Հայաստանի բազմաթիվ աստղեր, ինչպես նաեւ Ռուսաստանից ժամանած արտիստներ:

Ողջունելով ներկաներին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ պետք է միշտ հիշենք մեր մեծերի՝ Իսրայել Օրու, Աբովյանի, Թումանյանի, Իսահակյանի, Անդրանիկի խոսքը, որ պետք է լինենք միասին՝ մեծ ռուս ժողովրդի հետ, որովհետեւ սա այն գրավականն է, որը կպահպանի մեր երկիրը, մեր անկախությունը, մեր Արցախը:

«Շնորհակալ ենք, որ Արցախում այսօր ռուս խաղաղապահներն են մեր սահմաններում: Ռուսաստանը ծանր, դժվար իրավիճակում փորձում է պահպանել ո՛չ միայն իր անկախությունը, ո՛չ միայն Դոնեցկի անկախությունը, ոչ միայն Ղրիմի իրավունքները, այլ նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքն ամբողջ աշխարհում: Եվ այսօր մեր կողմից նշելը Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը ցույց է տալիս, որ միասին ենք, հաղթական ենք եւ ճիշտ ճանապարհի վրա ենք: Մենք այն ժողովուրդն ենք, որը պատրաստ է մեր դաշնակցի հետ միասին կանգնել մի շարքում եւ պաշտպանել ու աջակցել՝ ասելով՝ աշխա՛րհ, երբ դու տարածում ես ռուսատյացություն, շատ սխալ է, վնասակար եւ վտանգավոր», - շեշտեց Հայկ Բաբուխանյանը:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամը հիշեցրեց, որ մեր օրերում երբ որեւէ մեկը դերասաններից կամ սպորտի բնագավառի ներկայացուցիչներից ազգությամբ ռուս է, նրան ստիպում են հրաժարվել իր մասնագիտությունից, թույլ չեն տալիս հանդես գալ միջազգային մրցույթներում. «Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք՝ ո՛չ նացիզմին, ո՛չ մարդատյացությանը եւ այո՛ հայ-ռուսական բարեկամությանը: Մենք միասին ենք եղել դարեր շարունակ, միասին պետք է լինենք այսօր եւ պետք է միասին լինենք ապագայում, որովհետեւ ոչ միայն խնդիրն այն հաշվարկներն են, որ ինչպես պետք է զարգանա մեր երկիրը, այլ խնդիրն այն արժեհամակարգն է, որը մեզ միավորում է՝ քրիստոնեությունը, ընտանեկան արժեքները, եկեղեցին: Տա Աստված, որ ապագան կարողանանք կառուցել էլի միասին: Վստահ եմ՝ մեր երկրի, հայ ժողովրդի, Արցախի ապագան լինելու է ռուս ժողովրդի հետ: Այսինքն՝ ապահովված, ինքնիշխան Հայաստան եւ Արցախ: Մենք միասին ենք»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում