Հայտնի փաստաբանի եւ «Իրավունք Մեդիայի» հերթական հաղթանակը․ԱԺ նախագահը ընդդեմ «Իրավունքի» որոշումը բեկանվել է

Իրավական

<<Իրավունքը>> առիթ ունեցել է տեղեկացնելու ընթերցողին, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել էր դատական պաշտպանության ընդդեմ  <<Իրավունք մԵդիա>> ՍՊԸ-ի։ Առաջին ատյանի դատարանը, չգիտես ինչ պայմաններում, որոշել էր բավարարել ԱԺ նախագահի հայցը։ Սակայն, վերը նշվածի մասին տեղեկանալուց հետո <<Իրավունք Մեդիա>> ՍՊԸ-ն անմիջապես դիմել էր բազմաթիվ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, հեղինակավոր <<Լեւ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Լեւոն Բաղդասարյանին, ով օրենքով սահմանված կարգով, առանց ժամանակ կորցնելու պատրաստեց վերաքննիչ բողոքը։

Եվ ահա, այսօր «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայտնի փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոք դատարանը բավարարել է՝ այն է Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը  բեկանել եւ գործը ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության։

<<Իրավունք Մեդիա>> ՍՊԸ-ի հերթական հաղթանակի եւ գործի մանրամասների շուրջ զրուցել ենք այդ հաղթանակը՝ իրավական դաշտում ապահովված հանրության լայն շրջանակներին հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը փաստեց․

-Այ՛ո, ըստ էության դատարանը արդարադատություն իրականացրեց, դատարանի որոշումը դիտում եմ իրավաչափ եւ հեղինակավոր, սա իրավունքի զարգացման հետ կապված հերթական դատական ակտն էր։ Գործը բեկանվել է եւ ուղարկվել նոր քննության, հուսանք, որ դատարանը օբյեկտիվ քննություն կիրականացնի՝ տալով, բնականաբար, օբյեկտիվ գնահատական։ Այստեղ բացարձակ խնդիր չեմ դնում, որ մի կողմում բարձր պաշտոնյա է, իսկ մյուս կողմում չորրորդ իշխանություն, ես կարեւորում եմ, որ դատարանը տանի օբյեկտիվ քննություն եւ տա համապատասխան գնահատական՝ արդյո՞ք լրագրողը իրացրել է իր իրավունքը։ Եվ, եթե իրացրել է իր իրավունքը, ապա գնահատականը միանշանակ պետք է լինի այն, որ հայցը անհիմն է եւ ենթակա է մերժման։ 

Պարոն Բաղդասարյանը ընդգծում է․

-Մեկ անգամ եւս ցանկանում եմ արձանագրել, որ չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը միանշանակ պետք է գնահատվի պետական լիազոր մարմինների կողմից՝ դա պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Եվ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ լրագրողը իրավունք ունի բարձրաձայնելու, վեր հանել բոլոր թերությունները՝ իր իրավասությունների, լիազորությունների սահամանում։

Ընդգծում եմ, որ լրագրողը՝ իր իրավասության սահամաններում, իրավունք ունի ոչ միայն քննադատողական դատողությամբ իրականացնելու, այլ նաեւ հարկ եղած դեպքում իրավունք ունի նաեւ ցնցելու։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում